News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Toyota ընկերությունը ներկայացրել է վերածնված Supra սպորտքարի սերիական տարբերակը, որն ունի նոր սերնդի BMW Z4 ռոդսթերի հիմնական հանգույցներն ու ագրեգատները: Ավտոմեքենայի հրապարակային պրեմիերան տեղի է ունեցել Դեթրոյթի ավտոսրահի շրջանակում, փոխանցում է Autonews-ը: 

Առաջին Supra-ն հայտնվել է 1978 թվականին, իսկ նախորդ սերնդի մոդելը դադարել են թողարկել 2002 թվականից: Հինգերորդ Toyota Supra-ն, ինչպես եւ նախորդները, պահպանել է շարժիչի առջեւի մասում տեղադրումը, 6-գլանանի շարժիչը եւ հետին անիվների վրա շարժահաղորդակը:

Կուպեի երկարությունը կազմել է 4380 մմ, լայնությունը՝ 1865 մմ, բարձրությունը՝ 1295 մմ, իսկ անվային բազայի չափը հավասար է 2470 մմ-ի: Ավտոմեքենայի զանգվածը, որի կառուցվածքներն ալյումինից ու պողպատից են, հավասար է 1520 կգ-ի (թոփային կատարմամբ): Ինժեներները կիրառել են առջեւից երկլծականի կախոց եւ հետեւից՝ բազմալծականի: Առանցքներով քաշի բաշխումը կատարյալ է՝ 50:50:

«Ավագ շարժիչը» BMW-ի 3-լիտրանի «վեցնյակն» է՝ թվինսքրոլ տուրբոներմղիչով, որը զարգացնում է 340 ձ.ու. հզորություն եւ պտտման պահի 500 Նմ: Շարժիչը սպորտքարին թույլ է տալիս տեղից առաջին «հարյուրյակը» զարգացնել 4,3 վայրկյանում: Առավելագույն արագությունը հարկադրաբար էլեկտրոնիկայով սահմանափակվել է ժամում 250 կմ նիշի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ