News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք օգտագործելու միջազգային եղած օրենքներն ու գործիքակազմը, Հայաստանի շահերն առաջ տանելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման  միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ որոշ փորձագետների, Հայաստանը պետք է քայլեր անի ուղղված մադրիդյան սկզբունքներից աստիճանաբար հրաժարմանը:

«Կարո՞ղ ենք այնպես անել, որ բանակցություններում օգտագործվի միայն ազգերի ինքնորոշման սկզբունքը: Եթե ոչ, միգուցե պետք է այլ գործիքակազմ ձեւավորվի, նոր առաջարկներ պետք է արվեն, նոր իրավիճակներ ձեւավորվեն»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանը նկատեց, որ բանակցային գործընթացում հետաքրքիր մի միտում կա. «Ցանկացած փաստաթուղթ, որն ինչ-որ չափով գաղտնազերծվել է, այլեւս համարվել է մեռած: Դա վերաբերում է նաեւ նրան, ինչ հասկանում ենք «մադրիդյան սկզբունքներ» ասելով: Դրանք մադրիդյան սկզբունքներ չեն, դրանք տարբեր սկզբունքներ են տարբեր տեղերից վերցրած: Ցանկացած ֆորմուլա, որի մասին բարձրաձայնվել է, հաջորդ օրը համարվել է մեռած:

Իրականում մարդիկ պետք է գիտակցեն, որ խնդիրն այդքան պարզունակ չի լուծվելու եւ եթե ազգը կանգնում է իր արժեքների համար, որեւէ խնդիր չի լուծվելու միջազգային օրենքով, այլ ազգի ուժով է լուծվելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ