News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախն անկախ հայտարարելու մոտեցում սխալ էր, որի ընթացքը տեղի ունեցավ 1990-ականների սկզբին, մեր համոզմամբ այդ գաղափարը հայկական ծագում չուներ:  Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Արցախում հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով, Արցախյան շարժումն սկսել է միացման գաղափարով, ոչ թե Արցախը Հայաստանից անկախացնելու:

«Մենք համոզված ենք, որ այդ ծրագիրը ներմուծված է եղել Կրեմլից: Ռուսական քաղաքականությունն Ադրկովկասում եղել է «բաժանիր, որ տիրես»-ը: Մենք պետք է հրաժարվենք այդ գաղափարից, հակառակ դեպքում դա տանում է մեզ թուլացման: Նաեւ հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական անցուդարձերը, որ սպասվում են, վտանգը մեծ է, որ մենք հերթական անգամ կարող ենք օգտագործվել Ռուսաստանի կողմից»,-ասաց Սեֆիլյանը:

«Կարծիք կա եւ հատուկ շրջանառության մեջ են դրել, որ եթե միացում լինի, դա պատերազմի հրահրում է նշանակում, Ադրբեջանը կհարձակվի: Մեր համոզմամբ հակառակն է, ինչքան ուշացնենք, այնքան թուլանալու ենք: Երբ միացումը դե յուրե տեղի ունենա, պատերազմի հավանականությունը ավելի քչանալու է, իսկ պատերազմի միշտ պետք է պատրաստվել:

Հասկանում ենք, որ այս գաղափարով հակադրվում ենք աշխարհաքաղաքական տարբեր շրջանակների հետ, բայց միաժամանակ գիտակցում ենք, որ սրանով հնարավորություն է բացվում այդ շրջանակների հետ շահեր կիսելու, գործակցելու»,-ընդգծեց Սեֆիլյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ