News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտը բանակցային կողմ է: Հունվարի 21-ին ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր կառավարությունը մի փոքր շտապել է՝ հայտարարելով, որ Հայաստանը Արցախի փոխարեն բանակցություններ չի վարելու: Տվյալ փուլում, ըստ Մանասյանի, ավելի լավ էր խոստովանել, որ բանակցությունների նախապատրաստման համար հանդիպումներ եւ խորհրդակցություններ են անցկացվում, այլ ոչ թե հենց բանակցություններ:

«Մարդկանց անհանգստացնում է նաեւ այն, որ Մամեդյարովը եւ ադրբեջանական լրատվամիջոցները ուրախության նշաններ են դրսեւորում, հայկական կողմն էլ բանակցություններից լավ տրամադրությամբ է վերադարձել», - նկատեց Մանասյանը:

Նա հիշեցրեց ժամանակին տեղի ունեցած Դորտմունդյան հանդիպումները:

«Այդ ժամանակ ռազմական հռետորաբանության եւ հակահայկական քաղաքականության պայմաններում խոսքը բանակցությունների շարունակության անիմաստ լինելու մասին էր:

Եթե Ադրբեջանը խոստովանել է դա, ապա ես գործընթացում վտանգ չեմ տեսնում: Այդ ժամանակ երկարատեւ շրջան կսկսվի: Բայց կարեւոր է հիշել, եթե Ադրբեջանը համաձայն է, ապա ինչն էր ավելի վաղ նրան դրդում հակահայկական գործունեության՝ հաշվի առնելով, որ հարեւան երկրի իշխանությունում նույն մարդիկ են»,- հիշեցրեց Մանասյանը:

Նրա խոսքով՝ պատճառները կարող են մի քանիսը լինել: Առաջին հերթին դա այն է, որ Ադրբեջանում ավելանում են հակաալիեւյան տրամադրությունները, եւ ակնհայտ է, որ ռազմականացված հայտարարությունները դեռ արդյունք չեն տվել: Հնարավոր է՝ Ալիեւը որոշել է մանեւրել, սակայն գլխավոր նպատակն անփոփոխ է: Առավել եւս, որ Ադրբեջանի համար նորմալ է ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը, պատվիրակություններ փոխելը եւ գործըթացը սկզբից կսկելը: Մյուս պատճառը կարող է ԵՏՄ-ում անդամակցության փորձի հետ կապված լինել: Երրորդ, որ Ադրբեջանը ոչ կառուցողական բանակցողի հեղինակություն ունի եւ ուզում է փոխել իրավիճակը:

Մանասյանի կարծիքով՝ Արցախն առանց այդ էլ բանակցային կողմ է, քանի որ 1994 թվականից հետո այլ փաստաթղթեր չեն ընդունվել: «Արցախը բանակցությունների կողմ է, այլապես ինչու են միջնորդները Ստեփանակերտ այցելում: Ստեփանակերտն ինքը պետք է հայտարարի Բաքվի հետ բանակցություններից հրաժարվելու մասին, մինչեւ նա ներողություն չխնդրի Ադրբեջանում հայերին կոտորելու համար»,- կարծում է քաղաքագետը:

Քաղաքագետի կարծիքով՝ ճիշտ վարված բանակցությունները թույլ կտան հայկական կողմին ձեռնտու կարգավորման տարբերակի հասնել: Նա հիշեցրեց, որ տեսադաշտից դուրս մնացած բազմաթիվ քաղաքական եւ պատմական փաստեր կան: «Ադրբեջանը լռում է հայերի ցեղասպանության մասին: Ինչո՞ւ ենք մենք լռում, որ Խոջալուի բնակիչներին սպանել են Աղդամի մատույցներում»,- հարց տվեց Մանասյանը:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա այն, որպես այդպիսին, ընդհանրապես չկա: «Կան գերտերություններ, որոնք տարածաշրջանում շահեր ունեն: Նրանց շահերը միմյանց հակասում են, եւ կոնսենսուսը թեկուզ եւ բացառված չէ, սակայն ֆանտաստիկայի ոլորտից է: Արցախը Բանգլադեշը չէ: Այն քաղաքակրթությունների շահերի խաչմերուկում է»,- նշեց Մանասյանը:

Տարածքների վերադարձման տարբերակի առնչությամբ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ հասարակության մտահոգությունն առաջացրած հայտարարությունները կարող էին փորձագունդ լինել: «Հայտարարությունն այն մասին, որ հեղափոխությունն Արցախից կարեւոր է: Նախկինում ձախողված կադրերի վերականգնումը, հին անուններ են արծարծվում: Կա՛մ հարցի խորությունը չեն հասկանում, կա՛մ հասկանում են եւ փորձնական քարեր են նետում: Բայց եթե ինչ-որ մեկը նման տարբերակ փորձի, կվտարվի: Ղարաբաղը ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին իր փոխարեն որոշելու իրավունք չի տվել»,- շեշտեց քաղտեխնոլոգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ