News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուս-հայկական հարաբերություններում խնդիրներ կան: Հունվարի 22-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց պատմագիտության դոկտոր, ՌԳԱ Հմաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը:

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները որոշակի շրջանակներ ընկալում են որպես «գունավոր հեղափոխություն»: «Չնայած 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների խաղաղ բնույթին, միեւնույն է՝ ռուս հասարակության շրջանում մտավախություններ կան, որ արդյունքում կպարզվի՝ «թավշյա» հեղափոխությունը «գունավոր» էր»,- պարզաբանեց նա:

Փորձագետը նշեց, որ եթե իշխանության եկած մարդիկ նախկինում հակառուսական տրամադրություններ ունեին, ապա հիմա հասկանալով Հայաստանի ազգային շահերի համակարգում հայ-ռուսական հարաբերությունների կարեւորությունը, վարում են Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցման գործունեություն:

Ալեքսանդր Կռիլովը, միաժամանակ, ընդգծեց, որ եթե ներկայիս իշխանությունները շարունակեն նույն քաղաքականությունը վարել, որը վարում են գործնականում բոլոր հետխորհրդային երկրների վերնախավերի ներկայացուցիչները, ապա նրանց եւս տապալում է սպասում: «Եթե տեսանելի ապագայում բնակչության սոցիալ-տնտեսական կյանքում զգալի փոփոխություններ չլինեն, ապա դա կարող է հանգեցնել նոր հուզումների եւ փոփոխությունների»,- եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ