News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան խաղաղ պայմանագրի հարցով Տոկիոյի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի նկատել։ Այս մասին Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի բանակցությունների արդյունքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նա նշել է, որ այդ հարցով փոփոխություն չի եղել նաեւ Ռուսաստանի դիրքորոշման մեջ։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Աբեի հետ հունվարի 22-ին կայացած հանդիպումը անցել է «դրական, գործնական եւ կառուցողական մթնոլորտում»։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի եւ Ճապոնիայի առեւտրատնտեսական կապերի զարգացմանը։ ՌԴ նախագահն ասել է, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 20 մլրդ դոլարի։ Նրա կարծիքով, «կարելի է ապրանքաշրջանառությունը մեկուկես անգամ ավելացնելու՝ մինչեւ 30 մլրդ դոլարի հասցնելու նպատակ դնել»։

Խաղաղ պայմանագիրը, Պուտինի խոսքերով, բանակցությունների երկրորդ թեման էր եւ դրան իրենք քիչ ժամանակ չեն հատկացրել։ Նա հաստատել է, որ երկխոսությունը կայանում է 1956թ․ համատեղ Խորհրդա-ճապոնական (Մոսկովյան) հռչակագրի հիման վրա, որն առաջին հերթին նախատեսում է խաղաղ պայմանագրի կնքում։ Աբեն եւս հաստատել է, որ երկխոսությունների հիմքում այդ պայմանագիրն է։

Մոսկվան եւ Տոկիոն մինչ այժմ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղ պայմանագիր չեն կնքել։ Դրան խանգարում է Կուրիլյան կղզիների մասին տարածքային վեճը։ Տոեկիոն դրանք համարում է «հյուսիսային տարածքներ» եւ պահանջում է վերադարձնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ