News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներն ու քննարկումները բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ ու պաշտոնական հանգրվան չեն: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Facebook-ի իր էջւ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ իր 1,5 ժամ տեւած հանդիպմանը:

«Ինչ վերաբերում է Դավոսի հանդիպմանը, ապա Դավոսի կազմակերպիչներ իմանալով, որ երկուս էլ էստեղ ենք, հարցրել են, թե արդյոք դեմ չենք շփմանը, մենք ասել ենք՝ դեմ չենք: Ադրբեջանի նախագահն էլ է նույնը ասել եւ ոչ պաշտոնապես հանդիպել, քննարկել ենք: Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե առնվազն նույն տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումներից: Ես նկատի ունեմ, որ մեր պայմանավորվածությունները այնպիսին են, որ եթե որեւէ հանդիպմանը դեմ դիմաց դուրս գանք, պետք է 2 բառ փոխանակենք, խոսենք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպման բովանդակությանը, ՀՀ վարչապետն ասաց.

«Ըստ էության մեր երեք հանդիպումների ժամանակ մենք ավելի շատ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը: Այսինքն երբ ինչ տեղի ունեցավ, երբ ինչ իրավիճակ էր եւ այդպես շարունակ: Իհարկե, քննարկում ենք նաեւ հնարավորությունները, թե ինչ պայմաններ, հնարավորություններ, ինչ անհնարինություններ կան կարգավորման կոնտեքստում: Ոչ մի էսպես կոնկրետ դետալ չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում: Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի փոխադարձ ընկալումներին ծանոթանալու հնարավորություն է»:

Փաշինյանն ընդգծեց, որ քննարկումների առանցքը այն ամենն է, ինչի մասին ինքը խոսում է նաեւ հրապարակային. «Այս առումով կարեւոր եմ համարում արձանագրելը, որ ընդհանրապես լինում են դեպքեր, մեկնաբաններ, ուժեր, գործիչներ, որոնք փորձում են մեր հանրությանը ներշնչել, որ ինչ-որ դավադրությունների մասին, դավադրությունների տեսություններ կառուցել: Ես հույս ունեմ, որ այս պայմանավորվածությունը մեր մեջ մեկընդմիշտ է, որ դավադրություններ մեր մեջ լինել չեն կարող: Աբսուրդ է անգամ մտածել այդ մասին:

Դա իրավիճակի չընկալման հետեւանք է, որ որեւէ մեկը մտածում է, որ մեր կառավարությունը կարող է եւ ես անձամբ որեւէ դավադրության մեջ ներգրավվեմ կամ ներքաշվեմ: Իհարկե, հասկանալի է, որ երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության, իր ժողովրդի շահերի դիրքերից: Այլ կերպ մտածելը իրավիճակի թյուրըմբռնման հետեւանք է»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ