News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունը եւ վարչապետը մինչեւ հիմա չեն արձագանքել Իոսիֆ Աղաջանովի ծնողների դիմումին: Հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան:

Նա հիշեցրեց, որ հունվարի 14-ին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էր անցկացվել՝ ստիպելու կառավարությանը լսել այն մարդկանց ձայները, որոնք դեմ են Մհեր Ենքոյանի ազատ արձակմանը:

«Մոտ 300 մարդ էր հավաքվել, այդ թվում հայտնի բժիշկներ, պրոֆեսորներ: Այդ նույն օրը մենք կառավարության ներկայացուցչին փոխանցեցինք հանդիպման խնդրանքով վարչապետին ուղղված նամամը, որպեսզի մարդասպանին ներելու հարցի մասին նրա տեսակետը լսենք: Փոխանցել ենք նաեւ բժիշկների ստորագրությունները՝ մոտ 1600 ստորագրություն, եւս 3300 էլեկտրոնային տարբերակով: Մինչ օրս կառավարությունը չի արձագանքել: Ոչ համաներման, ոչ հանդիպման մասով:  Մի քանի օր անց հայրս նորից է դիմել վարչապետին եւ նորից անարդյունք: Դիմել ենք Արդարադատության նախարարությանը՝ պահանջելով գործընթացի վերաբերյալ պատասխան տրամադրել: Արդարադատության նախարարությունը վկայակոչել էր օրենքները եւ հրաժարվել տեղեկություններ ներկայացնել: Թեեւ մենք տուժող կողմ ենք ներկայացնում», - հիշեցրեց Ելենա Աղաջանովան: Նա նշեց, որ անցյալ շաբաթ Առաջին ալիք էր հրավիրվել Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը: Այսօր Աղաջանովներին ընտանիքն է նաեւ հրավեր եկել:

«1996 թվականին իմ 19-ամյա շատ բարի, խելացի, բարեսիրտ, գեղեցիկ տղան դաժանաբար սպանվել էր: Սակայն վերջին տարիներին սոցցանցերում եւ լրատվամիջոցներում մարդասպանի համար ակտիվ արշավ եւ հերոսացում էր կատարվում: Հասարակությանն ուզում են հասցնել, որ նա անմեղ է: Մենք չէինք ցանկանում բանավեճի մեջ մտնել՝ չէինք ցանկանում մեր վիշտն ի ցույց դնել: Ընդ որում մեր ընտանիքի մասին լուրեր էին տարածվում, որ մենք բոլոր երեք նախագահների վրա լուրջ ազդեցութւուն ենք ունեցել եւ որ մենք անգամ ինչ-որ հրեական կազմակերպությունների մեջ ենք, որոնց միջոցով ազդում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կնոջ վրա: Այս ամենը հորինվածք է: Մենք պահանջելու ենք, որ Զարուհի Մեջլումյանը պատասխանատվության ենթարկվի, պատվի եւ արժանապատվության պաշտպանություն ենք պահանջելու», - նշեց Աղաջանովան:

Սպանված Իոսիֆի հայրը՝ Միխայիլ Աղաջանովն ընդգծեց, որ ընտանիքը ոչ մի վայրկյան չի կասկածում, թե ով է եղել սպանության կազմակերպիչը: «Մենք երկուսի համար էլ մապապատիժ ենք պահանջել: Դատարանն այլ կերպ որոշեց՝ համարելով, որ պետք է տարբերություն լինի կազմակերպիչի ու հանցակցի միջեւ: Սակայն հրեշի արդարացումն անթույլատրելի է: Հասարակությունը, հավանաբար, նման բան է թույլ տալիս տեղեկատվության պակասի պատճառով: Նման հասարակությունը չի կարող առողջ համարվել: Եթե Մհեր Ենոքյանը ներվի, հասարակության առողջ հատվածը մեծ հիասթափություն կապրի»,- շեշտեց Միխայիլ Աղաջանովը:

Սպանվածի ընտանիքը նաեւ չի պատրաստվում կասկածի ենթարկել դատավճիռը: «Մեզ համար ամեն ինչ պարզ է, կասկածներ չկան: Բայց եթե իրավասու մարմինները համարեն, որ գործը պետք է վերսկսել, մենք չպետք է որոշենք»,- նշեց Միխայիլ Աղաջանովը:

Ելենա Աղաջանովան հիշեցրեց, որ մեղադրանքը չի կառուցվում ցուցմունքների վրա, այլ փաստերի. «Այս մասին խոսելը նույնպես հանրային կարծիքի մանիպուլյացիա է»:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովը սպանվել էր 1996 թվականին: Սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել էին տասնյակ վնասվածքներ: Դաժան սպանության պատճառը նրա հորից փող պահանջելու հանցագործների մտադրությունն էր:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ