Ֆինլանդիան լիովին աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում շարունակվող գործընթացին: Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ժամանակ այս մասին ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:
«Ինչպես տեսնում եմ, այսօր լավատեսությունն ավելի շատ է: Մենք հույս ունենք, որ որոշում կլինի եւ Ադրբեջանը եւ Հայաստանն, անկասկած, գլխավոր խաղացողներ են այն ամենում, ինչ տեղի կունենա», - ասել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի հարցին: