News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ Զինված ուժերում մեծածավալ աշխատանք է կատարվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մասնավորապես՝ փոփոխություններ կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին մարտական պարտաստության նկատմամբ: Իրային եւ բազմակողմանի ապահովման ոլորտում բարեփոխումներ իրականացրեցինք»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս տարի հակառակորդի կողմից սպանված զինվորների փոքր թիվ ենք ունեցել. «Դա եղել է եւ՛ քաղաքական պայմանավորվածությունների, եւ՛ մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»: Այդուհանդերձ, Դավիթ Տոնոյանը խոստովանեց, որ եղել են տարիներ, որ դժբախտ պատահարների ավելի փոքր թիվ են ունեցել, քան 2018-ին:

«Բարձրացնում ենք կարգապահությունը, ամեն ինչ, որոնք միտված են անվտանգության պահպանմանը. «Նաեւ միջանձնային հարաբերությունների վրա ուշադրություն ենք դարձնում: Նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնելու սահմանափակումներով զինծառայողների մասնավորապես, հոգեբանական խնդիրներով զինծառայողների խնդիրներին ավելի լուրջ ուշադրություն դարձնելու, որովհետեւ ինքնասպանությունների հետ կապված խնդիրներ առաջանում են հենց այդ զինծառայողների կողմից:

Ինչ վերաբերում է եզդի զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին, որը գտնվում է ռազմական ոստիկանությունում «սիմուլյացիայի» համար, մինչդեռ իրավապաշտպաններն ահազանգում են, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Մենք ունենք սկզբունքային դիրքորոշում նշված զինծառայողի նկատմամբ, հուսով եմ, որ մենք սխալվում ենք: Նախաքննություն է իրականացվում մի քանի քրեական գործերով,  ինչպիսի որոշում կկայացվի քննչական մարմինների կողմից այդպես էլ կշարունակենք: Մենք դժվարություններ ունենք այդպիսի զինծառայողների հետ կապված: Նրանք ոչ ծառայում են, ոչ ինչ-որ առաջընթաց է ապահովվում իրենց այդպիսի ծառայության պատճառով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ