News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վայոց ձորի Արենի խոշորացված համայնքի Ռինդ բնակավայրում այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 27-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ամենամեծ դրոշի տեղադրման եւ բարձրացման արարողությունը։ Դրոշը տեղադրվել է ծովի մակերեւույթից 1425 մետր բարձրության վրա:  Դրոշի բարձրացման հետ միասին նաեւ տեղի ունեցավ հուշաքարի բացում (ֆոտոռեպորտաժ):

Դրոշի տեղադրումը իրականացվել է բարերար Մհեր Տերտերյանի հովանավորությամբ։ Արարողությանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որն իր ելույթում շնորհավորեց հայ ժողովրդին Հայոց բանակի տոնի կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնեց Մհեր Տերտերյանին եւ նշեց, որ խորհրդանշանական է դրոշը լեռան գագաթին բարձրացնելը. «Երբ ասում են, որ հայ ժողովուրդը կարող է քարից հաց ստեղծել, պատկերը սա է, երբ սարերը, ժայռերերը վերածվում են դաշտերի»,–ասաց մարզպետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ