News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե ներկայիս կառավարությունը գնա Արցախի հարցում չզիջելու ուղիով, ապա ՀՅԴ-ն պատրաստ է ամենասերտ համագործակցության: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ով դա չի ընդունի, իրենք կլինեն ամենաառճակատվող ընդդիմությունը այդ քաղաքական ուժին:

Նա հիշեցրեց, որ 1990-ական թվականներին հայտարարվեց, որ եթե Հայաստանն ուզում է զարգանալ, պետք է զիջի. «բոլորը հիշում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի չի լուծվել Ղարաբաղի հարցը»: Մենք էլ ասել ենք, որ Ղարաբաղի հարցը մեր արժանապատվության հարցն է: Այդտեղ զիջում չի կարելի թույլ տալ»:

Արմեն Ռուստամյանի խոսքով, ազատագրված Արցախը զարգացման ռեսուրս պետք է լինի, ոչ թե բեռ, ինչպես նաեւ բանակը պետք  է լոկոմոտիվ դառնա, բանակը պետք  է դառնա ոչ միայն սպառող: «Ամենակարեւորը, ինքնաբավությունը երկրում պետք է մեծացվի: Այս հարցերի մասին 2 օր առաջ խոսել ենք: Եթփե այս մոտեցումները կդառնան պետական ծրագիր, կառավարության ծրագիր, ապա մենք պատրաստ ենք համագործակցել, որովհետեւ դրանք մեր մոտեցումներն են»:

«Մենք չեք լինի մի կոալիցիայում, որտեղ առանց մեզ կարող են որոշումներ կկայացվել: Սա պահպանելու ենք որպես սկզբունք: Եթե առաջ չենք քաշում, մեր խնդիրները թերի են լուծվում»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ