News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես ինձ տուժող չեմ ճանաչել եւ չեմ ճանաչում: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող Անահիտ Ենգիբարյանը: Նա 2016թ. հուլիսի 17-ին շտապօգնության կանչով ժամանել է ոստիկանության ՊՊԾ գունդ և բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի հետ բուժօգնություն ցուցաբարել գնդի տարածքում խմբի անդամներից մի քանիսին և ոստիկանի: Անահիտ Ենգիբարյանը դատարանում հայտարարեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Մխիթար Ավետիսյանին, Պավել Մանուկանին, Արմեն Բիլյանին և Վարուժան Ավետիսյանին, մինչդեռ նախաքննության ընթացքում տված ցուցմունքում տուժողը մանրամասն նկարագրել է, թե զինված խմբի անդամներից յուրաքանչյուրը գնդի տարածքում ինչ գործողություն է կատարել։

Բժշկուհին դատարանում պատմեց, որ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 10:30-ին շտապօգնության կանչով Արաբկիրի թիվ 12 բրիգադը ժամանել է գնդի տարածք: «Մտել ենք գունդ, այնտեղ երկու բրիգադ է եղել, պարոն Մխիթարին տեսա (գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի մասին է-հեղ), գրեթե անգիտակից վիճակում էր, իրեն կաթիլային ենք միացրել, ոստիկաններից մեկը «Կետոնալ» հաբից ալերգիա էր ստացել, նրան նույնպես կաթիլային եմ միացրել: Ես իմ աշխատանքն եմ կատարել, ինչպես առօրյա բոլոր կանչերի դեպքում եմ անում»,-պատմեց նա: Տուժողը հայտարարեց, որ գնդի տարածքում մոտ 15-20 անձի է տեսել՝ այդ թվում Վալերիյ Օսիպյանին և Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ գնդի տարածքում մնացել են մինչև երեկո, մինչև իրենց փոխարինելը:

Հարցին, արդյոք որևէ մեկի մոտ զենք տեսե՞լ է, Ենգիբարյանը պատասխանեց. «Միգուցե եղել է, բայց չեմ տեսել»: Հարցին՝ հնարավորություն ունեցե՞լ են գնդի տարածքը լքելու, տուժողը պատասխանեց, որ չէր կարող թույլտվություն վերցնել և դուրս գալ,  քանի էր այդ ժամին իր աշխատանքային պարտականություններն է կատարել։

Նա նաևև պատմեց, որ գունդ մտնելով իմացել է, որ ոստիկաններից մեկը մահացել  փոխադարձ կրակոցների արդյունքում։

Գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանի հարցին՝ արդյոք իրեն տուժող ճանաչում է, Անահիտ Ենգիբարյանն արձագանքեց. «Ո՛չ, ես ինձ տուժող չեմ ճանաչել եւ չեմ ճանաչում»։

Տուժողի խոսքով՝ իր հերթապահությունն ավարտվել է առավոտյան ժամը 9-ին, և եթե իր աշխատաժամից ավելի պահեին՝ նոր մաիյն կարող էր ասել, որ ինչ–որ վնաս է կրել։

«Եթե ես վնաս կրած լինեի, մեր կառավարությունը մի 10 օրով ինձ սանատորիա կուղարկեին»,–հայտարարեց նա։

Նախաքննության ընթացքում, որես վկա հարցաքննվելիս Ենգիբարյանը, սակայն հայտարարել է, որ խմբի տարածքում գտնվող անձինք զինված են եղել։

Նա նշել է, որ խմբի անդամները կոտրել են ՊՊԾ գնդի պահեստարանը, այնտեղից վերցրել տարբեր տեսակի զենքեր։ Բժշկուհին հայտնել է նաև, որ իր՝ գնդում եղած ժամանակահատվածում «զինյալների» կողմից կրակոցներ չեն արձակվել, մեքենաներ չեն հրդեհվել, իրենց և պատանդների նկատմամբ բռնություն չեն գործադրվել և սպառնալիքներ չեն հնչել:

Ենգիբարյանը պատմել է նաև, որ երբ բուժօգնություն է ցուցաբերել տուժած ոստիկաններից մեկին, վերջինս  հանել է զրահաբաճկոնը, ինչը վրդովեցրել է խմբի անդամներից  Արարատ Խանդոյանին.

«Արայիկ Խանդոյանը հրամայական տոնով ասաց, որ բռոնլի ժիլետները չհանեն, քանի որ հնարավոր է փոխհրաձգություն լինի»,–հայտնել է նա։

Նախաքննության ընթացքում բժշկուհին որպես տուժող հարցաքննվելիս, հայտարարել է, որ Սմբատ Բարսեղյանին, Մխիթար Ավետիսյանին առաջարկել են տեղափոխել հիվանդանց, սակայն նրանք հրաժարվել են: Տուժողը նաև հայտարարել է, որ իրենց արգելել են դուրս գալ գնդի տարածքից, մինչև նոր բրիգադի ժամանելը:

Նա նաև պատմել է, որ այն ժամանակ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վալերիյ  Օսիպյանը բանակցում էր զինված խմբի անդմաների հետ, ասում՝«Սրանով ոչնչի չեք հասնի»:

Ըստ Ենգիբարյանի նախաքննական ցուցմունքի՝ Հովհանեսն առաջարկել է այտուց ստացած ոստիկանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց, սակայն զինված խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանն ասել է, որ պետք է տեղում բուժօգնություն ցուցաբերեն։ Ըստ նար՝ խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:

Բժշկուհին դատարանում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ճիշտ են։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ