Հարավային Աֆրիկայի ներկայիս արտասովոր շոգը սպառնում է ֆլամինգոների ձագերին՝ հայտնում է MIGnews-ը։
Փրկարարները հարյուրավոր ջրազրկված ձագերի են բներից տեղափոխում Քեյփթաունի արգելանոց, որպեսզի փրկեն նրանց սովի ու ջրի անբավարարության պատճառով մեռնելուց։ Այնտեղ թռչուններին կխնամեն անասնաբույժներն ու կամավորները։
Ֆլամինգոների ծննդավայրը Հյուսիսային հրվանդանի վրա գտնվող Կամֆերս ջրամբարն է։ Այն հանրահայտ վարդագույն թռչունների բազմացման երեք վայրերից մեկն է Հարավային Աֆրիկայում։ Մյուս երկուսը գտնվում են Նամիբիայում եւ Բոտսվանայում։
Ձագերի լիարժեք վերականգնման համար 3-4 ամիս է պահանջվում։