News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Աբու Դաբիում ավարտվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրապարակային պատարագը՝ դառնալով վերջին միջոցառումը ԱՄԷ հովվապետի պատմական եռօրյա այցի ընթացքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Աբու Դաբիի Zayed Sports City Stadium մարզադաշտում եւ նրա շրջակայքում պատարագին հետեւել է ավելի քան 130 հազար մարդ։ Պատարագի ուղիղ հեռարձակումը տրվել է տեղական հեռուստաալիքներով, ինչպես նաեւ ԱՄԷ կաթոլիկ եկեղեցիներում։

Սպիտակ խորանի առջեւ (որի վրա պատկերված էին խաչն ու Կույս Մարիամի ֆիգուրը) պատարագող Ֆրանցիսկոս պապի խոսքերը քանիցս ընդմիջվել են ծափահարություններով։ Պատարագի ընթացքում հնչել են տեքստեր տասը տարբեր լեզուներով, ներառյալ իտալերենը, անգլերենը, արաբերենը, լատիներենը, ֆրանսերենը, կորեերենը եւ հնդկական ենթամայրցամաքի լեզուները։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապի այցը ԱՄԷ առաջինն էր Արաբական թերակղզում։ Ավելի վաղ Հռոմի պապը համատեղ խարտիա էր ստորագրել հեղինակավոր Ալ Ազհար իսլամական համալսարանի ղեկավար շեյխ Ահմադ աթ-Թեյիբի հետ, մասնկացել միջկրոնական երկխոսությանը եւ հանդիպումներ ունեցել ԱՄԷ ղեկավարության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ