News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի միակ օրինական նախագահն է, միայն երկրի բնակիչները կարող են որոշել իրենց ղեկավարության հարցը՝ օրենքին համապատասխան, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շչետինինը։

«Եկեք չզբաղվենք գուշակությամբ եւ հիփոթետիկ իրավիճակ առաջարկելով։ Վենեսուելայում կա օրինական նախագահ՝ Նիկոլաս Մադուրոն, եւ միայն այդ երկրի ժողովուրդը կարող է որոշել իրենց ղեկավարների հարցը՝ ազգային սահմանադրական ընթացակարգերի համաձայն»,- ասել է Շչետինինը՝ պատասխանելով Մոդուրոյի հնարավոր պաշտոնանկությանը Ռուսաստանի արձագանքի մասին հարցին։

Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն  հունվարի 28-ին իրեն հռչակել է պետության ղեկավար ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում։ ԱՄՆը եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ ճանաչում են Գուայդոյին եւ պահանջել են Վենեսուելայի նախագահ Մադուրոյից, որի ընտրությունը նրանք համարում են ապօրինի, թույլ չտալ ուժային գործողություններ ընդդիմության դեմ։ Մադուրոն իրեն հայտարարել է սահմանադրական նախագահ, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին անվանել է «ԱՄՆ խամաճիկ»։ Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ աջակցել են Նիկոլաս Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ