News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լարսի ճանապարհին այլըտրանք ճանապարհի համար բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն դեռեւս պարզ չէ, թե որ փուլում են դրանք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ բանակցային պրոցեսին չխանգարելու համար կառավարությունըն ընտրել է չմեկնաբանելու ճանապարհը. «Շատ կարեւոր պրոյեկտ է Լարսի այլընտրանք ունենալը, այնուամենայնիվ, զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ սա Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Վրաստան երկկողմ սահման չէ, այլ երկու տարբեր մեր գործընկերների սահման է եւ կուզենայինք հնարավորինս քիչ միջամտել եւ մեկնաբանել»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվան եւ Թբիլիսին ավարտել են 2011թ. «Ապրանքների առեւտրի մաքսային վարչարարության եւ մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի գործնական կատարմանն անհրաժեշտ ընթացակարգերը։ Այն թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները ապրանքների առեւտրի ու տարանցման համար, ինչը նշանակում է, որ եթե այդ երթուղին աշխատի, դա Հայաստանի համար կարող է այլընտրանք լինել Լարսին: Այս ուղղությամբ ռուս-վրացական բանակցությունները շարունակվում են:

Բեռնափոխադրումների մոնիթորինգով եւ դրանց մակնիշավորմամբ զբաղվելու է շվեյցարական Societe Generale de Surveillance-ը (SGS)։

Պայմանավորվածությունների համաձայն՝ SGS աշխատակիցները աշխատանքը կսկսեն այն բանից հետո, երբ ՌԴ-ից եւ Վրաստանից մուծումներ կկատարվեն իրենց աշխատանքի համար։ Ռուսաստանը 2018թ. հունիսին վճարում կատարել է։

Համաձայնագրի կատարումն սկսելու հարցում շահագրգռված է նաեւ Հայաստանը, որի համար հարավօսական միջանցքը Ռազմավիրական ճանապարհի այլընտրանքն է, որը ձմռան սեզոնին հաճախ փակվում է ձյան ու ձնահյուսերի պատճառով։

Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցությունների մասին կառավարությունը չի ուզում բարձրաձայնել 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ