News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Երևանում երեկ՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում Չեխովի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել են Մայիսի 9-ի փողոցի բնակիչներ, 23-ամյա Անդրանիկ Ասատրյանի վարած Mercedes մակնիշի 17 OX 017 համարանիշի և 32-ամյա Վահե Միքայելյանի վարած Toyota մակնիշի 35 XF 898 համարանիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչներ, 36-ամյա Տիգրան Թանգյանին պատկանող Renault մակնիշի 19 ՏՍ 933 համարանիշի, 27-ամյա Արթուր Սիմոնյանին պատկանող Opel մակնիշի 34 MԼ 408 համարանիշի և 27-ամյա Միքայել Տրանտիկին պատկանող Audi մակնիշի 35 RT 767 համարանիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վ. Միքայելյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 58 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ-ի ամփոփում
Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 10-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 14-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը...
Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում խախտումներ են հայտնաբերվել
Իրազեկում. կարգադրագիրը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր...  
Ամրակից գյուղում այրված բնակելի տանը երկու տարբեր ընտանիք էր ապրում. վարչական ղեկավար
Այս գիշեր Լոռու մարզի Ամրակից գյուղում հրդեհից այրված բնակելի տանը երկու ընտանիք էր ապրում...
28-ամյա Լիաննա Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ՆԳՆ ոստիկանությունը...
Հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական գործով մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում...
Չինաստանում չորս մարդ զոհվել է հորդառատ անձրեւների եւ սողանքների պատճառով
Երկու հոգի համարվում է անհետ կորած...
Ամենաշատ