News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

ՌԴ Լուգա քաղաքում հայ աշխատակիցը այրվող բնակարանից փրկել է երեխային: 47channel.ru պորտալը հաղորդում է, որ փետրվարի 10-ին՝ 13:03-ին, Լուգա քաղաքի հրշեջները հինգ հարկանի շենքի մեկ սենյականոց բնակարաններից մեկում հրդեհի մասին կանչ են ստացել: Դեպքի մասին տեղեկացրել են հարեւանները եւ տեղական բնակարանային սպասարկման ծառայության  աշխատակից Ալեքսանդր Վարդանյանը:

Աշխատակիցն այդ ժամանակ վերանորոգում էր տան տանիքը: Ծխի հոտը զգալով՝ նա իջել է  եւ տեսել, թե ինչպես է բնակարաններից մեկի դռան անցքից ծուխ դուրս գալիս: Մինչեւ հարեւաները հրշեջ ծառայություն եւ շտապ օգնություն են կանչել, տղամարդը սպասել է բնակարանի տարեց տիրուհուն, որը բացել է դուռը:

Իմանալով, որ բնակարանում փոքրիկ երեխաներ կան, Ալեքսանդրն անմիջապես օգնության է եկել՝ չսպասելով հրշեջների ժամանմանը: Նա սողոսկել է ծխով լցված սենյակ, գտել աղջկան, որն անգիտակից է եղել, որից հետո նրան դուրս հանել: Տղային դուրս են բերել ժամանած հրշեջները: Ավելի ուշ պարզվել է, որ տղան բժիշկների ժամանելուց հետո մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ