Մեքսիկացի թմրաբարոն Խոակին «Գաճաճ» Գուսմանին, ով համարվում է «ժամանակակից ամենահայտնի հանցագործը», մեղավոր են ճանաչել նրա դեմ հարուցված բոլոր 10 մեղադրանքներով՝ հայտնում է BBC-ն։
Բրուքլինի դաշնային դատարանը չորս ամսվա ընթացքում քննել է նրա դեմ մեղադրանքները։ Գուսմանը ղեկավարել է մեքսիկական «Սինաոլա» թմրակարտելը։
61-ամյա Գուսմանն ավելի քան 20 տարի մնում էր ԱՄՆ-ում ամենաորոնված հանցագործը։ Նա առաջինն էր Ալ Կապոնեից հետո, որ 2013թ․ Քրեական հանցագործությունների Չիկագոյի հանձնաժողովի կողմից ճանաչվել է «հասարակության թիվ 1 թշնամի»։
2016թ․ հունվարին Գուսմանին ձերբակալել եւ արտահանձնել էին ԱՄՆ-ին։