News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Ադրբեջանը գաղտնի բանակցություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ:  Այս հակամարտության կարգավորման գործընթացը երկար տարիներ տեղից չի շարժվել, իսկ 2016-ին գործը հասել էր մարտական գործողությունների վերսկսմանը: Այսօր փոխհրաձգություններին փոխարինելու է եկել հարաբերական անդորրը, իսկ ագրեսիվ հայտարարությունները փոխարինվել են ավելի մեղմ հռետորաբանությամբ: Հնարավոր է կողմերից մեկի մոտ համոզիչ փաստարկներ են հայտնվել կամ ինչ-որ մեկը որոշել է զիջումների գնալ, կամ կողմերը վերջապես հասունացել են, որպեսզի մեկընդմիշտ կարգավորեն այս հակամարտությունը, մինչեւ որ Կովկասում հերթական պատերազմը չի բռնկվել, գրում է Lenta-ն:

Ըստ հայ փորձագետների՝ 2018 թվականի վերջին 130 օրերի ընթացքում Ղարաբաղում կամ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին ոչ մի հայ զինվոր հակառակորդի կրակոցից չի մահացել եւ այդ անդորրը մինչ օրս շարունակվում է:

Այս ֆոնին մեղմացել է նաեւ կողմերի հռետորաբանությունը: Դժվար է հիշել, թե երբ էին Բաքուն եւ Երեւանը այլ կերպ շփվել բացի սպառնալիքներից եւ մեղադրանքներից:

Սակայն Հայաստանում իշխանափոխությունից եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանոթությունից հետո Բաքվի հայտարարությունների տոնը եւ բովանդակությունը զգալի փոփոխություններ են կրել: Փաշինյան-Ալիեւ հանդիպումները (երկու հանդիպում է եղել) ոչ պաշտոնական բնույթ են կրել, իսկ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումներն անցկացվել են պաշտոնական արարողակարգի համաձայն:

Այսպես՝ դեկտեմբերին Միլանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը սենսացիոն հայտարարությամբ էր հանդես եկել.

«Կարծում եմ, որ վերջին հանդիպմանը ես իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ երկար ժամանակ անց փոխըմբռնման հասանք»: Հայաստանի ԱԳՆ-ն ի պատասխան ողջունել էր Մամեդյարովի «ոչ թշնամական տոնայնությունը»:

Այն մասին, թե ինչ է կատարվում բանակցությունների սեղանի շուրջ, կարելի է միայն գուշակել: Սակայն պարզից էլ պարզ է, որ փակ դռների հետեւոււմ ինչ-որ նոր բան են քննարկում՝ մի բան, որը հետաքրքրել է երկու կողմերին եւ որը կարող է հնարավորինս արագացնել հակամարտության կարգավորումը:

Ինչ-որ եզրակացություններ կարելի է անել արդեն հիմա՝ անուղղակի հատկանիշներով: Ամենակարեւոր եզրակացությունը հետեւյալն է՝ ակնհայտ է, որ մադրիդյան սկզբունքները հանվել են օրակարգից կամ լրջորեն աշխատել են դրանց ուղղությամբ:

Նոր սկզբուքնները, կարծես թե, մշակել են ոչ թե միջնորդները, այլ անմիջականորեն հակամարտության կողմերը: Այս մասին ակնարկել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով իր բանակցությունները ադրբեջանցի գործընկերոջ հետ:

«Փարիզում եւ Դավոսում մեր հանդիպումները բավական նշանակալի էին: Այդ հանդիպումների հիման վրա մենք սկսում ենք միջնորդների հետ քննարկումները», —ասել էր նախարարը: Այլ կերպ ասած Երեւանը եւ Բաքուն նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը. սա նշանավոր պահ է բանակցային գործընթացում:

 Այդ մասին է վկայում նաեւ մեկ այլ հանգամանք. անցյալ տարվա հոկտեմբերին Դուշանբեում Ալիեւի հետ հանդիպմանը Փաշինյանը հաղորդել էր, որ նա Բաքվի հետ շփում ունի:

«Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել: Տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին», — ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ այդ կապը երկկողմանի է:

Նախկինում նման կապ չի եղել, իսկ Երեւանը եւ Բաքուն շփվել են միայն ԵԱՀԿ խմբի միջոցով: Հավանաբար Հայաստանը եւ Ադրբեջանը վերջապես եկել են այն մտքին, որ միջնորդներին հարկավոր է հեռացնել եւ ամեն ինչ ինքնուրույն անել:

Բանակցություններում դրական տեղաշարժերը կարող են վկայել, որ Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաեւ նրա ներառումն Ադրբեջանի կազմ հանվել է օրակարգից: Սակայն այդ դեպքում տեսականորեն մնում էմիայն մեկ հնարավոր տարբերակ՝ տարածքների համատեղ կառավարում: Սահմանափակ համադաշնության կամ ընդհանուր էքսկլավի նման մի բան: Եթե ենթադրենք, որ փոխադարձ հռետորաբանության կտրուկ մեղմացումն ուղիղ համեմատական է բանակցային գործընթացի նորացմանը, նման տարբերակը լիովին հավանական է թվում:

Միաժամանակ, պետք չէ մոռանալ, որ դիվանագիտությունը միշտ երկու հատակ ունի, իսկ դա հղի է անսպասելի հետեւանքներով։ Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում երեւում են դրականի ծիլերը, կողմերն իրենք չեն մոռանում այն մասին, որ հակամարտության մեջ են։ Իր ամանորյա ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չմոռացավ հիշատակել, որ Ադրբեջանը թեեւ «հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, սակայն կշարունակի ավելացնել ռազմական հզորությունը»։

Վերջին իրադարձությունների լույսի ներքո դժվար է հասկանալ, թե որքանով են այդ հայտարարությունները համապատասխանում իրական ծրագրերին կամ իրենցից սովորական պոպուլիզմ են ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատրաստում է իր ժողովրդին պատերազմի, Հայաստանի պատասխանը համաչափ կլինի։

Ընդ որում, Հայաստանը որոշել է իրեն ապահովագրել ոչ միայն բարձրագոչ խոսքերով, այլեւ գործով՝ Երեւանը բոլորովին վերջերս Су-30СМ չորս նոր կործանիչների գնման պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, տեխնիկան կհասնի 2020թ․։ Բացի այդ, Երեւանն իրականացնում է 100 մլն դոլարի ռուսական վարկը, որը նախատեսված է սպառազինություն գնելու համար։

Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին՝ այս սկզբունքը ոչ ոք չի հերքել։ Եթե դիվանագիտական հարթակում խոսքն իրոք էքսկլավի մասին է, հարցը բախվում է երկու հանգամանքների՝ կկարողանան արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հասնել լիակատար փոխըմբռնման, ինչպես նաեւ՝ կընդունեն արդյոք երկու երկրների քաղաքացիները իրենց համար բոլորովին նոր այդ իրականությունը։

Սակայն խոսքը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասին է, հակամարտությունը ունի երրորդ կողմ՝ ինքը Ղարաբաղը։ Կրակի դադարեցման համաձայնագիրը, որ ստորագրվել է 1994թ․՝ Բիշքեկում, ամրացված է երեք ստորագրություններով՝ Երեւանի, բաքվի եւ Ստեփանակերտի։ Չնայած նրան, որ Ղարաբաղի ներկայացուցիչներն արդեն 20 տարի չեն մասնակցում հայ-ադրբեջանական հանդիպումներին, դրանից Ստեփանակերտը չի դադարում լինել հակամարտության կողմ, ինչը բազմիցս ընդգծվել է Փաշինյանի կողմից եւ հերքվել ալիեւի կողմից։

Մնում է սպասել մանրամասների՝ դրանցից շատ բան է կախված։ Լավատեսությունը ուռճացված ակնկալիքներ է ծնում, իսկ դրանք իրենց հերթին կարող են հանգեցնել մեծ հիասթափության։ Երբ խոսքը հնացած ռազմական էթնոքաղաքական հակամարտության մասին է, խաղադրույքները բավական բարձր են։ Հասկանալի է, որ վաղը հայերը չեն համաձայնի Ադրբեջանի պայմաններին, ինչպես եւ ադրբեջանցիները վստահորեն նրանց ընդառաջ չեն գնա։ հակամարտության լուծումը թաքնված է փոխզիջումների եւ զիջելու պատրաստակամության մեջ։ Կամ այդպես, կամ վաղ թե ուշ ղարաբաղյան լռությունը կպայթի նոր պատերազմով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ
Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն...
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ…
Առաջին օմբուդսմեն. 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի մեղքը Ադրբեջանի ողջ ժողովրդինն է
Ընդհանուր առմամբ Ադրբեջանը լքել է մոտ 300-350 հազար հայ․․․
Պետք է միջազգային ասպարեզում առաջ տանենք Արցախի կարգավիճակի հստակեցման գաղափարը․ Վիտալի Բալասանյանի ուղերձը
2021 թվականն Արցախում աչքի է ընկել պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ...
Իմ հարցազրույցին հետեւած քննարկումները՝ ԼՂ բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական...
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ. Արայիկ Հարությունյան
Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև բնակարանաշինական մեկնարկած և ապագա ծրագրերին՝ նշելով, որ իր նախընտրական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ