News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին երեքշաբթի նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ խնդրելով օգնել թուլացնելու Իսլամաբադի եւ Նյու Դելիի հարաբերությունների լարվածությունը փետրվարի 14-ին Ջամու եւ Քաշմիր (Հնդկաստան) նահանգներում ահաբեկչությունից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Economic Times-ին։

Ահաբեկչական գործողությունից հետո, ինչի հետեւանքով 45 մարդ է զոհվել, Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սկսվել է  դիվանագիտական ճգնաճամ։ Նյու Դելին եւ Իսլամաբադը հետ են կանչել իրենց դեսպաններին՝ խորհրդակցությունների համար։ Հնդկաստանի իշխանությունները մեղադրել են Պակիստանին հարձակման պատասխանատու խմբավորմանն աջակցելու մեջ եւ խոստացել են ընդունել «բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները Իսլամաբադի լիակատար միջազգային մեկուսացումն ապահովելու համար»։ Հնդկական կողմը հայտարարել է, որ ունի այդ գրոհին Պակիստանի հանցակցությունն ապացուցող տվյալներ, վերջինն, իր հերթին, հերքում է այդ մեղադրանքները։

«Ես կցանկանայի շտապ ձեր ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վատթարացմանը, ինչն առաջ է եկել Պակիստանի հանդեպ Հնդկաստանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի հետ կապված,- նամակից մեջբերում է կատարում թերթը։- Չափազանց կարեւոր է հակամարտության թուլացման քայլեր ձեռնարկել։ ՄԱԿ-ը պետք է միջամտի, որպեսզի լիցքաթափի լարվածությունը»։

Պակիստանի ԱԳ նախարարը նշել է, որ «անհեթեթ է Իսլամաբադի վրա բարդել հարձակման (զինվորական շարասյան վրա) պատասխանատվությունը մինչեւ հետաքննությունը սկսվելը»։ Նա նաեւ կոչ է արել «Հնդկաստանին անցկացնել բաց եւ վստահություն ներշնչող քննություն»։

Ահաբեկիչ մահապարտը փետրվարի 14-ին Ջամու եւ Քաշմիր նահանգներում պայթեցրել էր ավտոմեքենան՝ 350 կիլոգրամ պայթուցիկով, զինվորական շարասյան կողքին, որը 2,5 հազար մարդ էր տեղափոխում։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» (Մուհամեդի բանակ) արմատական անջատողական խմբավորումը, որը հանդես է գալիս նահանգը Հնդկաստանից առանձնացնելու, նրա անկախության կամ Պակիստանին միանալու դիրքերից։ «Ջաիշ-ե-Մուհամադի» զինյալները տեղակայվում են Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող հատվածում եւ զինված հարձակումներ են գործում հնդկական տարածքի վրա։

Իրավիճակը Ջամուում եւ Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ մեծամասնությունը մուսուլմաններ են, մնում է լարված արդեն երկար տարիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ