News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեկ՝ փետրվարի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:20 ի սահմաններում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի:

Պարզվել է, որ հոսպիտալացվել են Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչներ 17-ամյա Արմեն Խ.-ն և 17-ամյա Արամ Գ.-ն, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ են իրենց դանակահարել:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 13:00-ին Ղուկասավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել Արսեն Խ.-ի և Արամ. Գ.-ի մարմնի տարբեր մասերին:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց կասկածյալ Հայկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կասկածյալ Հայկ Ա.-ն բաց է թողնվել:

Ըստ աղբյուրի՝ վիրավորներից Արսեն Խ.-ն սովորում է Ղուկասավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, Արամ Գ.-ն՝ ճարտարագիտական քոլեջի 2-րդ կուրսում, իսկ Հայկ Ա.-ն՝ Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ