News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրալացի Թի Հիքինը (Tee Hokin), որը զբաղված էր ձկնորսությամբ Ավստրալիայի հյուսիսում՝ Կակադու ազգային պարկի տարածքում, պնդում է, որ բռնել է տարօրինակ արարած՝ «Օտարը» ֆիլմի այլմոլորակայինին նման, հաղորդում է Daily Mail-ը:

Նրա խոսքերով՝ 15 սանտիմետրանոց ձուկը, որի մարմինը օձ էր հիշեցնում, ուներ մեծ երախ՝ լի ատամներով, սակայն բացակայում էին աչքերը: «Նա ուներ շատ տարօրինակ գլուխ եւ մարմին, ինչպես օձաձուկը,-պատմում է Թին:-Նա ապշած տեսք ուներ, չէր շարժվում եւ չէր գալարվում»:

Ձկնաբան Մորգան Գրանտը համարում է, որ Հոքինը բռնել է գիշատիչ ձուկ, որը պատկանում է Amblyopinae ընտանիքին: Դրա ներկայացուցիչները հանդիպում են գետաբերաններում եւ Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների ափամերձ ջրերում, իսկ որոշ տեսակներ ապրում են նաեւ Ավստրալիայի ափերի տարածքում: «Դրանց աչքերը թերզարգացած են եւ հաճախ ծածկված մաշկով, քանի որ ապրում են պղտոր ջրերում, իսկ որսի ժամանակ հենվում են ոչ թե տեսողության, այլ շոշափելիքի վրա»,-պարզաբանում է մասնագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ