News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել են, որ Չինաստանի հետ բազմամսյա պատերազմի դադարեցման բանակցություններն արագ առաջ են շարժվում։ Սակայն Թրամփը նշել է, որ չի կարող ասել՝ կկնքվի՞ արդյոք վերջնական գործարք՝ հայտնում է Reuters-ը։

Վաշինգտոնը եւ Պեկինը ներքաշվել են առեւտրային պատերազմի մեջ։ ԱՄՆ-ը պնդում է, որ Չինաստանը դադարեցնի այն պրակտիկան եւ քաղաքականությունը, որոնք, իր կարծիքով, չինական ընկերություններին անարդար արտոնություններ են տվել։

«Մեզ մոտ Չինաստանի հետ բանակցություններում ամեն ինչ լավ է»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Առանձին մեկնաբանություններում Սթիվեն Մնուչինը նշել է, որ քննարկումների բաղադրիչները կորոշվեն մոտ ապագայում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ