News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը խնդիր է ստեղծում ՆԱՏՕ-ի ազգային անվտանգության համար, քանի որ F-35 կործանիչների տեղակայումն անհնար է ռուսական համակարգերի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին:

 Նրանց խոսքով՝ Թուրքիայի կողմից С-400-ի գնումը հավասարզոր չէ ՆԱՏՕ-ից դուրս գալուն, այնուամենայնիվ Անկարայի այդ գնումը հարկավոր է դիտարկել որպես խնդիր ազգային անվտանգության համար, այլ ոչ թե զուտ կոմերցիոն որոշում:

«Մենք շարունակում ենք աշխատել մի շարք տարբերակների ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք, որ ՆԱՏՕ-ում եւ երկկկողմ հարաբերություններում Թուրքիայի մասնակցությունը կարող է անփոփոխ եւ անարգել մնալ, -ասել է պաշտոնյաներից մեկը: Նրա խոսքով՝ F-35-ի համատեսքստում վտանգի մակարդակը մեծ է, ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, քանի որ երկու համակարգերն անհամատեղելի են»:

Անցյալ շաբաթ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վաշինգտոնը զգուշացրել է Անկարային, որ С-400-ի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն պետք է վերանայի Անկարայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրում:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ Անկարան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել