News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը, կարևորելով աշխատակազմի ու կորպորատիվ մշակույթի դերը հաջողության և շուկայում առաջատարի դիրքի պահպանման գործում, ձգտում է որպեսգործատուիր աշխատակիցների համար ապահովելլավագույն պայմանները: Բանկի կարևորագույն ուղենիշներից է առանձնահատուկ կորպորատիվ մշակույթով աչքի ընկնող թիմի ձևավորումը և վերջինիս համար պրոֆեսիոնալ աճիև կյանքի որակի բարելավման համար լավագույն պայմանների ստեղծումը:

Մշտապես ընդլայնելով գործունեության շրջանակները և բարելավելով մատուցվող ծառայությունների որակը՝ Բանկը սոցիալական պատասխանատվության տեսանկյունից կարևորում է նոր աշխատատեղերի  ստեղծման գործընթացը: 2007-2018թթ. Բանկի անձնակազմը դինամիկ աճում է: Շուրջ 300 նոր աշխատակցով թիմը համալրվել է 2018թ: Այժմ Բանկի աշխատակիցների թիվը հասնում է շուրջ 950-ի:

Մշտապես կարևորելով երիտասարդների ներգրավումը թիմ՝ Ամերիաբանկը 2008թ-ից արդյունավետ համագործակցում է Հայաստանի և օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի հետ՝ մասնագիտական պրակտիկայիև աշխատանքի հնարավորություններ ընձեռելով նաև սփյուռքահայ ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Բանկն արդեն իսկ իրականացրել է 10«Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում ներգրավել է ավելի քան 200 աշխատակից: 2018թ., մասնավորապես,իրականացվել էերկու «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում57 երիտասարդ մասնագետ է միացել Բանկի թիմին: Իսկ 2019թ-ին պլանավորված է 3 ծրագրի իրականացում:Ծրագիրնիր տեսակի մեջ եզակի հնարավորություն է 20-27 տարեկան երիտասարդների համար` ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի և բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և իրենց աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում:

Ամերիաբանկի համար առանցքային նշանակություն ունի հայրենադարձությունը: Խրախուսելով տաղանդավոր հայ մասնագետների վերադարձը Հայաստան՝ Բանկն ակտիվորեն համագործակցում է զանազան հիմնադրամների հետ և պրակտիկայի ու աշխատանքի հնարավորություն ստեղծում նրանց համար: Միաժամանակ, Սփյուռքից մասնագետներ ներգրավելու շնորհիվ Հայաստան է բերվում միջազգային փորձը և գիտելիքը, որոնց արդյունավետ կիրառումը հավելյալ արժեք է ստեղծում երկրի տնտեսության համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ