News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կովկասյան տարածաշրջանում Թուրքիան կվարի համեմատաբար պասիվ քաղաքականություն: Մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԳԱԱԱրեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ երբ Թուրքիան Մերձավոր Արեւելքում ակտիվ քաղաքականություն է վարում, ապա Կովկասում իրեն զուսպ է պահում, եւ հակառակը:

«Սա, մասնավորապես, երեւան եկավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ Թուրքիան փորձեց իր ազդեցությունն ուժգնացնել Ադրբեջանի հետ փոխգործակցությամբ: Թուրքիան այսօր իր ազդեցությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում ուժգնացնելու ճանապարհին է, որն ուղեկցվում է նաեւ Վաշինգտոնի հետ հակասություններով՝ կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400-ների գնման հարցի հետ:

Չնայած Թուրքիան կարողացավ Սաուդյան Արաբիայի հետ տարածաշրջանում ազդեցության համար պայքարում որոշ առավելության հասնել՝ օգտվելով լրագրող Խաշոգջիի սպանությունից, սակայն Անկարայի ներուժն այնքան մեծ չէ, որպեսզի իր ծրագրերն ամբողջությամբ իրագործի»,- նշեց փորձագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց, որ այս ֆոնին, ինչպես նաեւ Թուրքիայում որեւիցե քաղաքական ուժի ցանկության բացակայության պատճառով, Հայաստանի հետ հարաբերությունների ձեւավորման որեւէ գործընթացի կանխատեսման անհրաժեշտություն չկա:

«1991 թվականին Հայաստանի անկախությունը ճանաչած Թուրքիան հույս ուներ, որ Հայաստանը շահագրգռված կլինի հարաբերությունների ձեւավորմամբ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իկրավիճակը եւ տնտեսական դժվարությունները: Անկարան հույս ուներ Հայաստանին ստիպել զիջումների գնալ, սակայն դա տեղի չունեցավ»,- եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ