News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Apple-ը Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինոյում գտնվող իր գլխավոր գրասենյակում ներկայացրել է նոր iPad Air-ը եւ iPad mini-ն։ Երկու նոր գաջեթները աշխատում են առաջին սերնդի Apple Pencil-ով՝ հայտնում է РБК-ը։

iPad Air պլանշետը, ըստ ծրագրի, կթողարկվի նոր դիզայնով՝ գերբարակ կորպուսով, 10,5 դյույմանոց դիսփլեյով եւ Apple A12 Bionic չիպով։ Վերջինը, ինչպես նշել են ընկերությունում, ապահովում է գաջեթի արտադրողականության բարձրացումը 70 տոկոսով եւ երկու անգամ մեծացնում է դրա գրաֆիկական հնարավորությունները։ Ինչպես նաեւ True Tone տեխնոլոգիայով Retina դիսփլեյը, որով հագեցած է նոր iPad Air-ը, կմեծացվի 20 տոկոսով՝ հայտնել են Apple-ում։

iPad mini-ն կպահպանի 7,9 դյույմանոց էկրանը, սակայն կհագեցվի նույն A12 համակարգով, իչպես նաեւ նույն True Tone տեխնոլոգիայով Retina դիսփլեյով, ինչպես iPad Air-ը։

Արտադրողն iPad Air-ը կառաջարկի երկու տարբերակով՝ 64 Գբ եւ 256 Գբ ծավալներով հիշողությամբ։ Նման մոդելներ կունենա նաեւ iPad mini-ն։ Պլանշետները հասանելի կլինեն ոսկեգույն, արծաթագույն եւ «տիեզերական մոխրագույն» տարբերակներով։

64 Գբ հիշողությամբ iPad mini-ն կարժենա 399 դոլար, Wi-Fi + Cellular տարբերակը՝ 529 դոլար։ iPad Air-ի գները սկսվում են 499 դոլարից, Wi-Fi + Cellular-ը կարժենա 629 դոլար։

Նոր գաջեթները Ավստրալիայից, Կանադայից, Ֆինլանդիայից, Լյուքսեմբուրգից, Նոր Զելանդիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից գնորդները կարող են արդեն պատվիրել Apple-ի կայքի Apple Store հավելվածում։ Մյուս երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին պատվերի համար դրանք հասանելի կլինեն հաջորդ շաբաթվանից սկսած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ