News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:

Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:

Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը սատարել է հարցվածների 77 տոկոսը, այդ ցուցանիշը գերազանցել են միայն Պորտուգալիայում եւ Հունաստանում (երկու երկրներում շուրջ 80 տոկոս):

Համաձայն հարցման տվյալների՝ Գերմանիայի յուրաքանչյուր 4 բնակչից երեքը համարում են, որ իշխանությունները կարող են անել ավելին քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական պաշտպանությունն ամրապնդելու համար: Բացի այն, 44 տոկոսը համաձայն է հավելյալ տրամադրել սեփական եկամտի 2 տոկոսը կենսաթոշակային համակարգը բարելավելու համար: Դա 6 տոկոսով գերազանցում է հետազոտությանը մասնակցած բոլոր երկրների միջին արդյունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել