News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ատլանտիկայի ափին գտնվող Էս Սուվեյրա քաղաքը ստացել է Մարոկոյի կատվային մայրաքաղաքի ոչ պաշտոնական կարգավիճակ։ Նավահանգստային այս քաղաքը ճանապարհորդներին հայտնի է սերֆինգի հիանալի պայմաններով, ամենաթարմ ծովամթերք տրամադրող ռեստորաններով, ինչպես նաեւ «Գահերի խաղերի» Աստապորի լուսանկարներով։ Բայց կա մի բան, որը հազվադեպ է հիշատակվում Էս Սուվեյրայի այցեքարտերում։ Բանն այն է, որ քաղաքը կրում է կատվային մայրաքաղաքի ոչ պաշտոնական կարգավիճակ, տեղեկացնում է Turizm-ը։ Թերեւս, պոչավորների գլխավոր հավաքատեղին դարձել է հենց նավահանգստի տարածքը։ Այստեղ է ապրում Մարոկոյի, գուցե եւ ողջ աշխարհի, ամենաերջանիկ կատվային համայնքը։ Կուշտուկուռ այս կենդանիները նկատելիորեն տարբերվում են երկրի ցանկացած այլ կետի իրենց «գործընկերներից»։

Նրանց կենսուրախության ու անհոգության գաղտնիքը պարզ է. ամեն օր կատուները թարմ ձուկ են համտեսում՝ սարդին, բարակուդա։ Անգամ համադամասերները միշտ չէ, որ կարող են իրենց թույլ տալ այսպիսի կերակրացանկ։ Տեղի ձկնորսները հաճույքով գովազդում են իրենց չորքոտանի ընկերներին։ Միայն Էս Սուվեյրայում ճանապարհորդները հնարավորություն ունեն տեսնելու տասնյակ եւ անգամ հարյուրավոր կուշտ կատուներ, որոնք հանգստանում են ուռկանների փափուկ օթյակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ