News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի իշխանությունները մտադիր են երկուշաբթի՝ մարտի 25-ին գործողությունների ծրագիր գործարկել արտակարգ պայմանների դեպքում՝ ԵՄ-ի հետ առանց գործարքի եւ Brexit-ի ժամկետի հետ կապված անորոշության պատճառով, որը նախատեսված է մարտի 29-ին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչներին:

Նրանց տվյալներով՝ ծրագրի համաձայն, որը կոչվում է Operation Yellowhammer, կաշխատի օպերատիվ կառավարման հատուկ համակարգ, որը ներառում է 5 հազար մարդու եւ կոչված է կանխել, մասնավորապես պարենամթերքի, վառելիքի եւ ֆինանսական ոլորտի ռեսուրսների պակասը: Նրա աշխատակիցները սերտորեն կապված են առաջատար նախարարությունների եւ գերատեսչությունների հետ, որոնք արտակարգ հանգամանքներում մասնակցում են երկրի կառավարմանը, տվյալ դեպքում առանց գործարքի Brexit-ի պարագայում: Դրանց թվում են շրջակա միջավայրի պահպանության, պարենամթերքի եւ գյուղատնտեսության զարգացման, տրանսպորտի, ֆինանսների  նախարարությունները եւ թագավորական հարկային եւ մաքսային ծառայությունը:

«Yellowhammer-ի օպերատիվ թիմային կառույցները լիովին կգործարկվեն մարտի 25-ին, եթե Բրիտանիայի եւ ԵՄ միջեւ ելքի նոր ժամեկտը չհամաձայնեցվի», - հրատարակությունը մեջբերում է  ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով նախարար Սթիվեն Բարքլիի՝ գործընկերներին ուղղված նամակից հատվածները:

ԵՄ-ից թագավորության դուրս գալու ժամկետի երկարաձգման հաստատման դեպքում կառավարությունը պետք է որոշի՝ պետք է արդյոք ակտիվացնել կամ կրճատել օպերատիվ կառավարման գործունեությունը՝ կախված հետաձգման շարունակականությունից»,- նշել է Բարքլին:

Բրիտանիայի ՊՆ-ն արդեն բարձրացրել է ԶՈՒ պատրաստվածությունը: Brexit-ի հետ կապված արտակարգ դրության պարագայում ընդհանուր առմամբ  3.5 հազար զինծառայողներ սեղմ ժամկետներում կարող են օգտագործվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Միացյալ թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ նամակ էր ուղարկել՝ խնդրելով մինչեւ հունիսի 30-ը հետաձգել ԵՄ-ից երկրի դուրս գալը:  Ընդ որում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիային խորհուրդ էր տվել ԵՄ-ից դուրս գալու գործընթացն ավարտել մինչեւ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որոնք նախատեսված են մայիսի 23-ին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն, իր հերթին, հայտարարել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռանալու ամսաթիվը կարճ ժամանակով հետաձգելը հնարավոր է այն պայմանով, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը հավանություն կտա Brexit-ի գործարքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ