News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Գամբինո քրեական ընտանիքի պարագլխին սպանողն աննախանձելի վիճակում է։ Մի կողմից՝ նրան երկար բանտարկություն է սպասվում, մյուս կողմից՝ մաֆիան կարող է նրանից վրեժ լուծել։

Էնթոնի Կոմելոն մեղադրվում է նյույորքյան հայտնի Գամբինո քրեական ընտանիքի պարագլուխ Ֆրանչեսկո «Ֆրենկի Բոյ» Քալիի սպանության մեջ։ Ինչպես նշում է AP-ը, այդ սպանության համար մաֆիան գրեթե հաստատ նրան մահվան է դատապարտել։ Փորձագետ Սելվին Ռաաբը կարծում է, որ քրեական աշխարհը կփորձի ձեռք բերել Կոմելոյին։ «Դա մաֆիայի վարքականոնի մի մասն է»։ Փաստաբանի խոսքով՝ Կոմելոն պահպանության տակ է։

Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Քալին գնդակահարվել էր Նյու Յորքի իր տան առջեւ անցած շաբաթ։ Նրա վրա կրակել են 6 անգամ, ինչից հետո մեքենայով անցել են վրայով։ Քալին 2008-ին դրամաշորթության համար բանտում էր անցկացրել 16 ամիս։ Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 53-ամյա տղամարդու մահը Նյու Յորքում մաֆիայի պարագլխի առաջին սպանությունն էր վերջին 34 տարիների ընթացքում, Փոլ Կաստելանոյի՝ Գամբինո ընտանիքի մեկ այլ պարագլխի մահվանից հետո, որն սպանվել էր Ջոն Գոթիի հրամանով։ Վերջինը գլխավորում էր Գամբինո ընտանիքը մինչեւ 1992-ին սպանության համար մեղադրվելը։ Գոթին մահացել է բանտում 2002-ին։ Գամբինո ընտանիքը իտալական հինգ մաֆիոզ ընտանիքներից մեկն է Նյու Յորքում՝ Ջենովեզե, Լուկեզե, Կոլոմբո եւ Բոնանո ընտանիքների հետ միասին։ Քալին ընտանիքի պարագլուխ էր դարձել 2015-ին՝ փոխարինելով Դոմենիկո Չեֆալուին։ Ինչպես գրել է Daily News-ը, քննիչների մի մասը չի բացառում, որ հանցագործությանը մասնակից է Ջին Գոթին՝ հանգուցյալ Ջոն Գոթիի եղբայրը, որը 29 տարի նստել է թմրանյութերի վաճառքի համար եւ ազատ արձակվել կես տարի առաջ։ Ըստ այդ վարկածի՝ 73-ամյա Ջինը, գուցե, հավակնել է Գամբինո կլանի կնքահոր դերին եւ ցանկացել է ազատվել Քալիից, որը, անկեղծ ասած, կլանի մշտական պարագլուխը չէր։ Այլ վարկածների համաձայն՝ Քալին սպանվել է իր իսկ ստորադասների, նրա վրա ատամ ունեցող մարդասպանի կամ էլ նորահայտ կլանների կողմից, որոնք իրենց տեղն են փնտրում գանգստերական արեւի տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ