News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ վարչակազմին մեղադրել է մուսուլմանների իրավունքների խախտման եւ սպիտակամորթների գերիշխանության գաղափարախոսության պրոպագանդայի մեջ: Այս մասին նա ասել է ուրբաթ՝ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻԿԿ) արտահերթ նիստում, որը անցկացվում է  Նոր Զելանդիայի երկու մզկիթներում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Քրայսթչըրչում հարձակումը նախապես ծրագրվել եւ անցկացվել էր մուսուլմանների դեմ:

«Վերջին մի քանի տասնամյանկներին հակամուսուլմանական քարոզչական կետերի ընդլայնված ցանցի տագնապալի աճ է տեղի ունեցել, որոնք քողարկվում են լրատվական հարթակների, ուղեղային կենտրոնների եւ քաղաքաքացիական խմբերի տակ՝ Արեւմուտքում թշնամական եւ վիրավորական մթնոլորտ քարոզելով մուսուլմանների նկատմամբ», - նկատել է նա:

«Արեւմուտքը պետք է բացատրի, թե ինչու ի վիճակի չէ մուսուլմանական փոքրամասնությունների համար անվտանգ եւ արժանապատիվ կյանքի հիմնական պահանջներն ապահովել: Եվ ինչ են նրանք մտադիր անել, իսլամաֆոբիան զսպելու համար: Միասին մենք պետք է դիմադրենք ցանկացած իշխանությանը, որը խրախուսում է իսլամաֆոբիան:

Թրամփի վարչակազմի կողմից մուսուլմանների եւ արաբների իրավունքների անտեսումը հասել է անտանելի մակարդակի:

Միեւնույն ժամանակ, պետք է լուրջ երկխոսություն սկսենք այլ երկրների, հատկապես Արեւմուտքի հետ, որպեսզի իսլամաֆոբիայի, ատելության եւ խտրականության միասնական պայքարի ուղիներ ու միջոցներ գտնենք», - ասել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ավստրալացի Բրենտոն Տարանտը հրաձգություն էր սկսել Քրայսթչըրչի երկու մզկիթներում: Արդյունքում զոհվել էր 50 մարդ: Մինչ կոտորածը նա սոցիալական ցանցերում այսպես կոչված «մանիֆեստ» էր թողել,  որը հիմնականում հականերգաղթային եւ հակամուսուլմանական գաղափարներ էր պարունակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ