News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Կարեւոր է գիտության ինտեգրումը երկրի կյանքի բոլոր ոլորտներում։ Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Գիտություննեի ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ գիտական հետազոտությունների արդյունքները պետք է ունենան կիրառական նշանակություն եւ սպասարկեն այն փոփոխությունները, որոնք երկիրը դնում է իր առջեւ, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ հասարակական գիտություններին։ «Կարեւոր է գիտության եւ կրթության ինտեգրումը, գիտության եւ տնտեսության, գիտության եւ անվտանգության ոլորտի ինտեգրումը։ Կարեւոր է, որպեսզի բարձրագույն կրթությունը ներգրավվի գիտական աշխատանքներում։ Կարեւոր է, որպեսզի գիտական շրջանակների ներկայացուցիչները ներգրավված լինեն երկրի զարգացման ռազմավարության ձեւավորմանը»,- նշել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ գիտության ինտեգրումը հանրային կյանքում, վերջնարդյունքում, կօգնի ձեւավորել հանրային ինքնագիտակցության բարձր մակարդակ, որպեսզի «մենք հստակ պատկերացում ունենանք մեր մասին՝ որպես հասարակության, որպես ժողովրդի, որպես քաղաքացու»։

Նշենք, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում մարտի 26-ին տեղի է ունենում տարեկան ընդհանուր ժողովը՝ նվիրված ՀԳԱ 2018 թվականի գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ