News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերզմի։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Ես չեմ ասում պատերազմ կլինի, բայց որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, դա փաստ է, իրողություն, որը պետք  չէ հետաձգել, որովհետեւ մենք գիտենք, եթե թշնամին նման տեսակի, ժամանակակից զինուժ ունի, միլիարդների հասնող զենքեր է գնել, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք. զենքը մի օր պետք է կրակի չէ՞»,–հայտարարեց նա։

 Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը եւ փոխզիջումների հավանականության մասին, Միքայելյանն ասաց.

«ԵԱՀԿ Մինսկի խումը հազար տարի նման բան է խոսում։ Ամենակարեւորը պետք է ուժեղ լինենք, որ հաշվի նստեն մեզ հետ։ Այսօր շատ վաղ է փոխզիջումների մասին խոսելը, ադրբեջանցիք երբեւէ եկե՞լ են բանակցելու, որ խոսենք փոխզիջումներից, նման բան չի կարող լինել, ի՞նչ փոխզիջում, ինչը՞ ինչի դիմաց, կա՞ նման բան, որեւէ երկկողմանի քննարկում եղե՞լ է երկու պետությունների միջեւ՝ Հայստանի Հանրապետության կամ Արցախի կամ Ադրբեջանի։ Հողեր տալու մասին խոսում են առաջ քաշում որոնք ընդդիմադիր ուժերը՝ դիվիդենտներ շահելու համար, ընդհակառակը, հիմա ավելի ուժեղ ենք»,–ասաց նա։

Պատգամավորը համոզված է, որ ներկայիս համախմբվախության արդյունքում է, որ պատերազմը մեկ քայլ հետ է մղվել։

«Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ միասնական ենք եղել, համախմբված, այսօր ադրբեջանցին վախենում է համախմբումից , պատերազմը մեզնից մի քայլ հետ է մղվել համախմբածության արդյունքում։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում տեղի կունենա ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում հայտարարեց, որ հանդիպումը չունի կոնկրետ օրակարգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ