News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությունն արդարացված է բարոյական, մարդասիրական եւ քաղաքական իմաստով: Այս մասին մարտի 28-ին ԱԺ-ում Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը:

Վարչապետը, մասնավորապես, շեշտեց, որ այս մասին որոշումն ընդունվել է ելնելով պետության շահերից եւ Հայաստանի պատմական առաքելությունից: Նա հայտնեց, որ հայ բժիշկներն այս երկրում արդեն ավելի քան 100 բժշկական միջամտություն են կատարել: «Եթե այսօր հայ բժիշկն այնտեղ մարդ է փրկել, ում պապը 1915 թվականին օգնել է Ցեղասպանությունից փրկված մեր հայրենակցին, մեկ բաժակ ջուր է մատուցել կամ մի կտոր հաց է տվել, ապա ես կարծում եմ, որ դրանով մենք Սիրիայի ժողովրդին ենք վերադարձնում մեր պատմական պարտքը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաեւ նշեց, որ Սիրիայի ականապատված տարածքներում այսօր փոքր երեխաներ են վազվզում եւ խաղում, եւ հայ սակրավորները ականազերծումներ են կատարում՝ դրանով փրկելով մարդկանց ժառանգներին, որոնք ժամանակին օգնել են Ցեղասպանությունից փրկված հայերին:

Վարչապետը միաժամանակ ընդունեց, որ մարդասիրական առաքելությունը որոշակի ռիսկերի է բախվում, բայց դրա հետ մեկտեղ աշխարհում բարձրացնում է Հայաստանի՝ որպես անկախ պետության ընկալումը:

Հիշեցնենք, որ հայ սակրավորները եւ բժիշկները Սիրիա են ժամանել փետրվարի 8-ին: Հայաստանի զորակազմում 83 մարդ կա՝ ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ եւ մասնագետների պահպանությունն ապահովող  բրիգադ: Նրանց աշխատանքի համար սարքավորումները, ինչպես նաեւ անվտանգության ապահովման աջակցությունը հատկացրել է ռուսական կողմը: Հայ սակրավորները ծառայությունն իրականացնում են Հալեպի նահանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ