News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հիմա աշխատանքային խումբ է ստեղծված, որը մշակում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ փաթեթ, որը պետք է կարգավորի մի հարց, որով միեւնույն է լուծումը տալու է դատարանը: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով, այլ գործընթացներ, այլ քրեաիրավական մեխանիզմներ են առաջարկվելու,  որով էլի դատախազը մի կողմում, մյուս կողմում կոնկրետ գույքի սեփականատերը, դատարանում ներկայացնելու են իրենց փաստարկները. «Այսինքն դարձյալ դատարանն է որոշելու՝ գույքը ապօրինի՞ է ձեռք բերված, թե՞ օրինական: Որւէ այլ մարմին չէ, որ կզրկի մարդուն իր սեփականությունից: Միեւնույն է իրականացնելու է դատարանը, այսինքն տեղի է ունենալու արդարադատություն»:

Հարցին, թե ով է կասկած հարուցելու որեւէ անձի սեփականության օրինական լինել-չլինելու վերաբերյալ, դատախազը պատասխանեց. «Հենց քննարկումները դրա շուրջ են, թե նման վարույթներն ինչ առիթներով կարող են սկսվել: Հիմա աշխատանքային խումբը հենց այդ մեխանիզմների վրա է աշխատում, թե ինչ աղբյուրներ պետք է վկայակոչվեն, որոնց առկայության պայմաններում դա կարող է առիթ հանդիսանալ ստուգողական վարույթներ իրականացնելու եւ ինչ պայմաններում է, որ դատախազը կգնա դատարան եւ կներկայացնի հմապատասխան հայց: Սա գործիք է, որ գալիս է օգնության քրեական արդարադատությանը»:

Նա նաեւ բերեց օրինակներ. «Այդպիսի իրավիճակներ առաջանում են այն դեպքում, երբ օրինակ քրեական հետապնդման ենթակա անձը մահացել է կամ անցել է նրա նկատմամբ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներ, հետեւաբար չենք կարող ունենալ մեղադրական դատավճիռ: Սրանք իրավիճակներ են, երբ ակնհայտ է, որ մարդը հափշտակել է պետությանը պատկանող գույք, բայց իրավական կարգավորումների պատճառով նրա նկատմամբ մեղադրական դատավճռի չենք կարող հասնել»:

Արթուր Դավթյանը չցանկացավ անուններ նշել, թե կոնկրետ որ դեպքերն են իրենց ստիպել գնալ նման կարգավորումների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ