News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր  Թուրքիայի վերահսկողության տակ:

Աֆրինում բնակվող վերջին հայը` Հարութ Գեւորգը, թուրքական բանակի ստորաբաժանումների եւ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից իր տան գույքի բռնագրավման, թալանի եւ անմարդկային հարձակումների պատճառով ստիպված է եղել լքել բնակավայրը, հաղորդում է ermenihaber.am-ը:

Հարութ Գեւորգի ընտանիքը հարյուր հազարավոր այն հայ ընտանիքներից մեկն է, որ ստիպված էր արտագաղթել 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով:

Նշվում է, որ Գեւորգը մանկուց ապրել է Աֆրինում  եւ գոյությունը պահպանել է մետաղագործական իրերի խանութ աշխատեցնելով: Սակայն թուրքական ԶՈւ-ի  ու արաբական «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման ավազակաբարո գործողությունների արդյունքում ողջ ունեցվածքը կորցնելուց հետո ստիպված տեղափոխվել է Հալեպ:

Ըստ աղբյուրի` Գեւորգի Ջինդիրեսի ճանապարհին գտնվող տունը այժմ մզկիթի են վերածել եւ տվել Ալ- Ֆարուք անվանումը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն էր Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը եւ այնտեղ հիմնել անվտանգության գոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ