News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծին ամենամոտ տեղակայված գյուղերից մեկը՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն ապրիլյան պատերազմից 3 տարի անց դեռեւս վերաբնակեցված չէ․ բնակիչները հույս ունեն, որ արդեն այս սեպտեմբերի 1-ին գյուղի դպրոցում ու մանկապարտեզում զանգերը կղողանջեն։

Թալիշցիները գյուղից հեռացել են պարտադրված՝ 2016թ․-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։ Չնայած հակառակորդին այսքան մոտ են եղել, բայց ապրիլյանից առաջ գյուղի վրա կրակոցներ չեն եղել․ թալիշցին հանգիստ հող է մշակել, անասուն պահել ու զբաղվել իր առօրյայով։ Բնիկ թալիշցի Սերյոժա Աբելյանն ասում է՝ մինչեւ ապրիլի 1-ի գիշերը ոչ մեկի մտքով չի անցել, որ կարող է՝ մի օր կռիվ սկսի ու իրենք ստիպված կլինեն լքել իրենց տները։

«Ապրիլի 1-ին ծնունդ էինք գնացել, եկանք տուն, ես հեռուստացույց էի նայում, մեկ էլ ժամը 02։30-ի կողմերը գյուղի վրա սնարյադ եկավ, մեկ-երկու, իրար հետեւից տվին, սկսեցին բամբիտ անելը, արտիլերիա էր խփում, վեր կացանք, մտանք պադվալները, հետո ես բարձրացա խաչի մոտ, որ տեսնեմ՝ էս ինչ ա կատարվում, մեկ էլ տեսա՝ երկու թուրք, դեմներն էլ մի յաշիկ դրած, իրանց լեզվով խոսում էին, որ իրանց տեսա, հետ դառա, գոռգոռալով, հարայ ելավ՝ այ ժողովուրդ, կռիվ ա սկսել, դուրս եկեք․․․ աջից ձախից խփում են, սաղ գյուղի վրա կարմրած, խփում են ու խփում, փիս օր էր, մի սնարյադ էլ մեր տան վրա ընկավ, սաղ փշրեց, հազիվ փրկվանք, հասանք պադվալները, դրանք էլ մինչեւ առավոտ հա խփում էին գյուղի վրա, 5։30-ին նոր կարողացանք փախչել ու մի կերպ Մատաղիս հասնել։ Մարդիկ զարմացած հարցնում էին մեզ՝ ինչ ա եղել, ինչը ինչ ա եղել, Թալիշին կոտորում էին․․․»,- վերհիշում է նա։

Սերյոժան ընտանիքի հետ այսօր Մատաղիսում է ապրում, սպասում են՝ երբ են Թալիշ վերադառնալու։ Ասում է՝ հենց տան վերակառուցումն ավարտեն, կգնան, Մատաղիսում չեն մնա․ «Պիտի հետ գնանք մեր տները, մնաք էստեղ, ի՞նչ անենք։ Հենա մեր տունը սարքում են, սպասում ենք»։

Իսկ շինարարական աշխատանքները գյուղում շուտով կավարտվեն։ Քառօրյայից ուղիղ 3 տարի անց Թալիշն ունի նոր դպրոց, մանկապարտեզ, համայնքապետարան, կենցաղի տուն, որտեղ տարբեր ծառայություններ են գործելու։ Արցախի իշխանությունները վստահեցնում են, որ թալիշցին, գյուղ վերադառնալով, ստանալու է պատրաստի տուն, պետությունը տրամադրելու է անգամ սպասք ու անկողնային պարագաներ։  Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շեշտում է՝ սա այլեւս գյուղ չէ, այլ քաղաքատիպ ավան։

«Թալիշում կառուցված դպրոցը ոչնչով չի զիջում Ստեփանակերտի դպրոցին։ Տների ու շենքերի կառուցման համար մենք հատուկ մասնագետներ էինք հրավիրել Երեւանից ու Մոսկվայից, ու կարող ենք ասել, որ շատ հետաքրքիր պատկեր ենք ստացել, գեղեցիկ ավան ունենք այսօր»- ասում է նա։

Պաշտոնյայի խոսքով, գյուղում մի քանի ընտանիք այժմ ապրում է, իսկ մյուսների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա ամիսներին Թալիշ կտեղափոխվեն․ Վիտալի Բալասանյանը փարատում է նաեւ այն մտահոգությունները, թե Թալիշում վտանգավոր է։ Վստահեցնում է՝ վերանորոգված ու կառուցված եւ ոչ մի տուն հակառակորդի դիրքերից տեսանելի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ