News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Ապրիլյան պատերազմի մասին հանդես է եկել գրառմամբ՝ այն որակելով փորձություն, որը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասերը։

Նա Facebbok-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2016 թ.-ի ապրիլյան պատերազմից ուղիղ երեք տարի է անցել։ Այս ընթացքում բազմաթիվ գնահատականներ ու որակումներ են եղել, բայց կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ այդ փորձությունը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասերը։

Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության՝ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը դեռ չսկսած, հրադադար խնդրել, և հազա՛ր փառք մեր ժողովրդին, որ անկախ բնակության վայրից՝ այդ օրերին մեկ մարդու պես համախմբվեց և վերահաստատեց իր լինելիության իրավունքը։

Արդեն երեք տարի է, որ ամեն անգամ, երբ մտածում եմ պատերազմի, խաղաղության ու առաջընթացի մասին, հանգում եմ միևնույն եզրակացության՝ մեր խնդիրն ու անելիքն է կերտել միասնական, կայուն ու տնտեսապես զարգացած հայրենիք, որ գրավականն է միաժամանակ և՛ մեր քաղաքացիների բարօրության, և՛ հայրենյաց սահմանների ամրության»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ