News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Զինվորական ծառայության ժամանակ զոհված Ռուբեն Ալեքսանյանի մայրը դժգոհում է ներկա իշխանությունների անտարբերությունից։ Այս մասին նա ասաց այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում նա լրագրողների հետ զրույցում:

Տիկնոջ խոսքով 4 տղաներն էլ ծառայել են։ Մեծ տղան մեդալներով է տուն վերադարձել, սակայն ՌԴ արտագնա աշխատանքի ժամանակ մահացել է։ Մյուս որդին՝ Ռուբենը, 2015թ.–ի դեկտեմբերի 18–ին միայնակ պայքարել է հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ եւ զոհվել։

2013թ.–ին Տաշիր քաղաքում մասնակի վճարումով տուն են գնել, սակայն մեծ որդու մահանալուց եւ մյուս զինծառայող որդու զոհվելուց հետո հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում եւ չեն կարողանում մարել տան գումարը։

Կինը նամակով դիմել է ՀՀ վարչապետին,  Պաշտպանության նախարարությանը, բայց ոչ մի արձագանք չի ստացել:

Այսօր՝ ապրիլի 2–ին, կինը եկել էր Եռաբլուր, որպեսզի որդու մեդալները հետ վերադարձնի։

«Բերել եմ, որ վարչապետին, Պաշտպանության նախարարին, ով ուզում է լինի, մի կառավարության անդամ, որ կարողանա ինքը հպարտությամբ հետ վերցնել։ Ես ընկճված ու հուսահատ հետ եմ վերադարձնում։ Եթե ես այսօր, այս պետության մեջ այդ հպարտության զգացումը չզգամ, իմ զոհված որդին կզգա՞»,–ասաց զոհված զինծառայողի մայրը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ