ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ցրեց Սիրիայում հումանիտար առաքելության ծառայության պայմանների վերաբերյալ մտավախությունները:
Լրագրողների հետ զրույցում նախարարը պատասխանելով հարցին այն մասին, որ կարծիք կա, որ Սիրիայում ծառայության պայմաններն ավելի վատն են, քան այլ խաղաղապահ առաքելությունների մոտ, նշեց, որ ոչ ոք չէր մտածում, որ պայմանները հարմարավետ են լինելու: Ինչ վերաբերում է նրան, որ պայմաններն ավելի վատն են, նախարարը նկատեց՝ ոչինչ:
Հիշեցնենք, որ Հալեպի հայ բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով Սիրիա է ուղարկվել սակրավորներից եւ բժիշկներից կազմված հայկական հումանիտար առաքելությունը: