News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչ այս պահը հայտնի չէ, թե վերջնական ինչ հիվանդություն է ախտորոշվել Երեւանի Կենդանաբանական այգու սպիտակ վագրի մոտ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին Երեւանի Կենդանաբանական այգում լրագրողների հետ զրույցում  ասաց Երեւանի Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։

 Նա նշեց, որ սպիտակ վագրի կլինիկական նշանների եւ արյան անալիզի հիման վրա կենդանու մոտ սկզբում լեյկոզ է ախտորոշվել։

 «Դա եղել է ընդամենը նախնական ախտորոշում, սակայն նման բարդ դեպքերում անհրաժեշտ է կրկնակի հետազոտություն, դեռեւս վերջնական ախտորոշումը չունենք։ Մենք ունենք արյան անալիզի պատասխաններ, բերանի խոռոչում ուռուցք ենք հայտնաբերել։ Այս պահի դրությամբ ոչ ոք չի հերքել կենդանու օրգանիզմում լեյկոզի առկայությունը, մենք հերքել ենք միայն վիրուսների առկայությունը թեստի արդյունքների հիման վրա»,–հայտարարեց նա։

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այգում պարբերաբար կենդանիների անկման դեպքեր են արձանագրվում, մասնագետը պատասխանեց.

«Կենդանաբանական այգում միշտ էլ եղել են կենդանիների անկման դեպքեր, բոլոր անկումները հիմնավորված են փաստաթղթերով, նշված են ակնման պատճառները։ Հիմա կենդանաբանական այգին վերակառուցման շրջանում է գտնվում՝ կենդանիների տեղափոխություններ ենք անում, նոր կենդանիներ ենք բերում եւ այլն, դրա հետեւանքն է նաեւ, որ կենդանիների անկման քանակը կարող է ավելանալ։ Բացի այդ, վերջին շրջանում մենք ունեցանք տուբերկուլոզի դեպքեր, որը մենք կարողացանք կանխել»,–ասաց նա։

Նշենք որ այգու տնօրենի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա իրականացնող այգու նախկին աշխատակիցները պարբերաբար ընդհատում էին Հովհաննիսյանին՝ նրան մեղադրվում կենդանիների սպանդի մեջ։

Հիշեցնենք որ Կենդանաբանական այգին նախորդ շաբաթվա սկզբում տեղեկություն էր տարածել, որ այգու բենգալյան վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել:

Բինգո անունով վագրի բուժման աշխատանքներին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին: Կենդանուն հետազոտել էին, սակայն  նրա մոտ կատվազգիներին հատուկ լեյկոզի վիրուս չեն հայտնաբերել։ Փոխարենը սպիտակ վագրի մոտ բերանի խոռոչում ուռուցք էին հայտնաբերել։

Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցին  Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նման հիվանդությունների դեպքում կենդանու կյանքի տեւողությունը բարձր չէ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ