News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սուդանի բանակը տապալված նախագահ Օմար ալ Բաշիրին չի հանձնի Միջազգային քրեական դատարանին:

Ուրբաթ Հարթումում ասուլիսին այս մասին հայտարարել է  երկրի ռազմական խորհրդի քաղաքական կոմիտեի ղեկավար գեներալ Օմար Զեյն ալ-Աբիդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օմար ալ Բաշիրը մեր ձեռքերում է, -ասել է նա,-մեր խորհուրդը իշխում է եւ պատասխանատվության ենթարկում, բայց ալ Բաշիրին արտասահման չի փոխանցի»: Գեներալի խոսքով՝ ոչ ալ Բաշիրը, ոչ երկրի այլ քաղաքացի չի փոխանցվի օտարերկրյա կառույցներին: Ալ Աբիդինը հասկացրել է, որ նախկին նախագահին կդատեն հայրենիքում:

Բացի այդ նա հաղորդել է, որ մարդկանց մահվան բոլոր մեղավորները բազմամսյա ակցիաների ընթացքում կկանգնեն դատարանի առաջ եւ չեն խուսափի պատասխանատվությունից:

2009-ի մարտին Հաագայում միջազգային քրեական դատարանը ալ Բաշիրին կալանավորելու կարգադրագիր էր տվել: Նա մեղադրվում  է նրանում, որ անձամբ հրամաններ է տվել Դարֆուր նահանգում անկարգությունների ճնշման եւ ֆուր, մասալիտ եւ զագխվա ազգությունների ժողովուրդներին վերացնելու համար: Մեղադրանքների 7 կետերից 5-ը վերաբերում են մարդկության դեմ կատարված հանցագործություններին, երկսուը՝ ռազմական հնացագործություններին:

Ալ-Բաշիրը դարձել է առաջին գործող նախագահը, որի համար ՄՔԴ-ն կալանքի կարգադրագիր է  տվել: Արդյունքում, ապրիլի 11-ին բանակի կողմից տապալված նախագահը մինչեւ վերջին պահը այցելում էր միայն այն երկրներ, որոնք երաշխավորում էին, որ չեն հանձնելու նրան դատարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ