News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո Մեծամորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանը. նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր։

«Նրա վիճակը կայուն է, գանգատներ չունի, միայն թեթև գլխացավեր, ինքնազգացողությունը նորմալ է»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մեծամոր ԲԿ–ի հերթապահ բժշկուհի Ժաննա Հայիրյանը։

Ըստ նրա՝ հիվանդին տեղափոխել էին Էրեբունի ԲԿ հետազտության, այնտեղ քիթը հետազոտել են, կատարել են անհրաժեշտ բժշկական գործողություններ, որից հետո հիվանդի ցանկությամբ՝ կրկին տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց։

«Վարդան Պողոսյանի բուժումը շարունակվում է»,- նշեց բժշկուհին՝ հավելելով, որ նրան դուրս գրելու ցուցում դեռեւս չկա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոսպիտալացված բնակիչների վիճակը կայուն է, հիվանդանոցում մնացել է մեկ հոգի՝ Վարդան Պողոսյանը, որի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում տեղի է ունեցել ընդհարում, որն ուղեկցվել է կրակոցներով։ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ: Զարթոնքի գյուղապետն էլ հայտնել էր, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկը գյուղապետի թոռն է: Կան բերման ենթարկվածներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ