News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չոնը, որը համարվում է ամենաազդեցիկ կինը երկրում, հնարավոր է՝ շնորհազրկվել է եւ հանվել քաղբյուրոյից, տեղեկացնում է Business Insider-ը՝ հղում կատարելով NK News-ին։

Կիմ Յոն Չոնը Հյուսիսային Կորեայի կառավարող՝ Բանվորական կուսակցության բարձրագույն ղեկավար օրգանի անդամ չի եղել եւ չի մասնակցել ոչ մի հանդիսավոր արարողության անցած շաբաթ։

Քաղբյուրոյից նրա ակնհայտ վտարման հանգամանքները պարզ չեն։ Բայց Կիմին տեսել են մի քանի կուսակցական ժողովներում, Գերագույն ժողովրդական ժողովի նիստում, «նորընտիր ղեկավարների հետ լուսանկարներում», գրում է NK News-ը։

Կիմը քաղաքական օլիմպոս բարձրացել է 2017-ին այն բանից հետո, երբ նշանակվեց կուսակցության պրոպագանդայի բաժնի վարիչ եւ դարձավ քաղբյուրոյի այլընտրանքային անդամ։ Նրան հաճախ անվանում են Հյուսիսային Կորեայի «արքայադուստր», մանուկ հասակում նրան այդպես է կոչել հայրը՝ Կիմ Չեն Իրը։

Նա եղբորն ուղեկցում էր բազմաթիվ միջազգային միջոցառումներում, այդ թվում եւ 2018-ին Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ նա նստած էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կողքին, այս տարվա փետրվարին մասնակցել է նաեւ Դոնալդ Թրամփի հետ Կիմ Չեն Ընի երկրորդ գագաթաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ