News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԳԴՀ իշխանությունները վճռականորեն մերժել են երկու համաշխարհային պատերազմների ընթացքում երկրին Գերմանիայի կողմից հասցված վնասների փոխհատուցումների մասին Հունաստանի նոր պահանջները։ «Դաշնային կառավարության դիրքորոշումն անփոփոխ է՝ գերմանական փոխհատուցումների հարցը վերջնականապես կարգավորված է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական առումով»,- հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ հայտնում է DW-ը։

Բեռլինում նշում են Գերմանիայի միասնականության վերականգնման մասին 1990թ․ կնքված «երկու գումարած չորս» պայմանագիրը, որը փոխհատուցումներ չի նախատեսում եւ ճանաչվել է նաեւ Հունաստանի կողմից։

Գերմանիան հետպատերազմական տարիներին 115 միլիոն գերմանական մարկ ընդհանուր գումարով փոխհատուցումներ է վճարել ազգային-սոցիալիստական ռեժիմի զոհերին։ Դրանք 1960թ․ պայմանագրով փակել են բոլոր անհատական պահանջները։

Բացի այդ, պատերազմական տուգանքների հարցով առաջին համաժողովում, որը կայացել է 1945թ․ աշնանը՝ Փարիզում, Երկրորդ համաշխարհային պատերազմի համար բոլոր տուգանքներից Հունաստանին տրամադրվել է իր մասնաբաժինը։ Այդ որոշման համաձայն, Հունաստանը հետպատերազմյան Արեւմտյան Գերմանիայից ստացել է, այսօրվա կուրսով վերահաշվարկած, 2 միլիարդ եվրոյի ապրանք։

Ինչ վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի համար փոխհատուցումներին, ապա Գերմանիան ամբողջովին ավարտել է դրա վճարումը 2010 թվականին։

Ապրիլի 17-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել «բոլոր անհրաժեշտ դիվանագիտական եւ իրավաբանական միջոցներով» փոխհատուցումներ ստանալու հունական պահանջներին հասնելու Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը պարտավորեցնելու բանաձեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ