News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական և պետական գործիչ, զիջում է և՛Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, համոզմունք հայտնելով, որ որ իր գաղափարախոսության բացակայությամբ, փորձառությամբ Նիկոլ Փաշինյանը չի կարող լնել երրի առաջնորդ:

«Օրինակ ես միշտ ձգտել եմ սովորել Վահան Հովհաննիսյանից, Արտաշես Թումանյանից, Յուրի Բախշյանից, Ալբերտ Բազեյանից, Տիգրան Թորոսյանից, ովքեր եղել են ԱԺ փոխխոսնակ: Ես փորձել եմ հասնել նրանց մակարդակին: Իսկ Նիկոլ Փաշինյանն, ով կապ չունի Արցախյան ազատամարտի հետ, ի տարբերություն նախորդների, իր կյանքում որևէ համազգային, համապետական բան չի արել, դրա համար եկել է ու իր դըմփ- դըմփ –հու-ի ի հեղաշրջումը փորձում է հավասարեցնել Սարդարապատին կամ Արցախյան ազատամարտին»,-նշեց Շարմազանովը:

Շարամզանովը նաեւ նշեց, որ րի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60- ամյակը. «Ուղերձ չի եղել, լսե՞լ եք: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը, փոխարեն ձգտի հասնել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատյանի, Էդվարդ Նալբանդյանի, Վազգեն Սարգսյանի մակարդակին, փորձում է նսեմացնել Արցախյան շարժումը: Այսօր Արցախյան ազատամարտի հերոսները ձերբակալված են, սա խայտառակություն է: Ադրբեջանում ցնծություն է, որ Քոչարյանը ձերբակալվել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:  Նրանք հերոսներ են: Նիկոլ Փաշինյանը, նոր իշխանություններ, որքան էլ նոր ու հին Հայաստան անեն, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ