News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես համաձայն եմ վարչապետի ասածի հետ, որ ուսադիրներ կրող մարդը չի կարող դրոշի նկատմամբ բարձիթողի վերաբերմունք դրսեւորել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ես համաձայն եմ վարչապետի ասածի հետ եւ գտնում եմ, որ մեր խորհրդանիշներին մենք պետք է նորմալ վերաբերվենք, ինչպես մյուս երկրներում։ Օրինակ, ԱՄՆ–ում ամերիկացին իր տան բակում  ԱՄՆ–ի դրոշն է տնկում, մենք այդ մշակույթը դեռ չունենք։ Երեւանում մի քանի տներ տեսել եմ, որի առաջ դրոշներ են դրված, բայց դա քիչ է։ Ես վարչապետի հետ համաձայն եմ, ավելին՝ նա մի քանի առումներով ավելի կոշտ պիտի լինի։ Եթե մենք խոսում ենք մարդու մասին, որը հանցանք է կատարել, նրա նկատմամաբ մեղմ վերաբերմունքը ճիշտ չէ։ Պիտի կոշտացվի, եթե ինչ–որ բան ես արել հանցավոր ճանապարհով, գնա պատասխան տուր»,–նշեց նա։

Նկատառմանը, թե ով էր իրականում պատասխանատու՝ աշխատակիցը, թե վերադասը, Ցոլակյանը ասաց. «Դրոշի համար պատասխանատուներ չեն նշանակվում, եթե կաբինետում է դրված, ուրեմն պատասխանատուն դու ես։ Այլ բան է, որ նաեւ վերադասն էլ պիտի պատասխան տա, որ չի տեսել, չի հետեւել»։

Հիշեցնենք, որ Նորագավիթի մաքսատանը շրջելիս Նիկոլ Փաշինյանը մտել էր մաքսատան աշխատասենյակներից մեկը եւ տեսնելով կեղտոտված դրոշը սենյակի անկյունում, պահանջել, որ աշխատակիցը ազատման դիմում գրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ